Ինչ էիք` ինչ դառաք

Ինչ էիք` ինչ դառաք

Thu, 05 Mar 2026 09:00:00 +0400


Անցած օրը լսում եմ, թե ինչպես է ՔՊ-ական ուսապարկերից մեկը խրոխտ տոնով դիմում ընդդիմությանը` «ոչ թե Գյումրի-2 է լինելու, այլ՝ Վաղարշապատ-2»: Իսկ ի՞նչ է եղել Վաղարշապատում: Իրենց ունեցած ողջ ադմինիստրատիվ եւ ուժային ռեսուրսները մոբիլիզացրել էին, համայնքի բնակիչներին տոտալ տեռորի ենթարկել` ոմանց աշխատանքից ազատել, մյուսներին` սպառնացել, երրորդներին` կաշառել: Արհեստականորեն խոշորացրել էին համայնքը` չարաշահելով խոշորացում անելու սկզբունքները, բերել, Խոյ համայնքը կցել Էջմիածնին, որովհետեւ իրենց թեկնածուն Խոյում ձայներ ուներ: Շահարկել էին թեկնածուի հոր` Արցախի համար կյանքը տված հերոս Մեխակ Մեխակյանի հիշատակը: Իսկ ընտրություններին մասնակցեց ընտրողների ընդամենը 45 տոկոսը, ՔՊ-ն համայնքի 70 հազար բնակչից ստացավ ընդամենը 15 հազար 200 քվե` մասնակիցների 48 տոկոսի ձայները, եւ միայն փոշիացված ձայների հաշվին մի կերպ` սողալով, ձայն փախցնելով, քրքաշ, կարողացավ հաղթանակ կորզել: Եվ սա հպարտանալու օրինա՞կ է: Այսինքն, 7-8 տարում իսպառ կորցրել են հանրության սերը, հարգանքն ու վստահությունը: Դարձել են ՀՀՇ-ից ու ՀՀԿ-ից ավելի ատելի ուժ: Նույնքան նողկալի մեթոդներ են կիրառում իշխանությունը պահելու համար, որքան նախկին իշխանություններն էին կիրառում, եթե չասենք` ավելին, ու դեռ հպարտանում են «Վաղարշապատ-2»-ով: Իսկ մի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր` որ օրը ժողովուրդը պահանջի, ես կհեռանամ, եւ այն ժամանակ ոչ ոք չէր մտածում, որ «ժողովուրդ» ասելով` նա նկատի ունի բառացիորեն 2 միլիոն մարդ: Ոչ ոք չէր պատկերացնում, որ նա պատրաստ է վերընտրվելու համար մարդկանց բանտերը լցնել, ԱԱԾ-ն ու ոստիկանությունն օգտագործել, մարդկանց վախի ու ինքնապաշտպանության բնազդի վրա խաղալ, որ երրորդ ժամկետի գնա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թշվառությունն էս տեսքն ունի․․․

Թշվառությունն էս տեսքն ունի․․․ Mon, 27 Apr 2026 01:10:13 +0400 Թշվառությունն էս տեսքն ունի։ Էս…

2 ժամ ago

Որոշել եմ քննարկումների շարք սկսել․ ոմանք ուզում են ճանաչելի դառնալ, ոմանք իրականությունից կտրված են

Որոշել եմ քննարկումների շարք սկսել․ ոմանք ուզում են ճանաչելի դառնալ, ոմանք իրականությունից կտրված են Sun,…

3 ժամ ago

«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա»

«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Sun, 26 Apr 2026 23:45:02 +0400 «Ավտոբուսի վարորդը…

3 ժամ ago

Մայիսյան ոչ աշխատանքային օրեր

Մայիսյան ոչ աշխատանքային օրեր Sun, 26 Apr 2026 23:30:16 +0400 «Տոների և հիշատակի օրերի մասին»…

3 ժամ ago

Տարեկան 1,5 միլիարդ դրամից ավելի փող․․․ նախագահը ուղերձ չի հղել

Տարեկան 1,5 միլիարդ դրամից ավելի փող․․․ նախագահը ուղերձ չի հղել Sun, 26 Apr 2026 23:15:56…

4 ժամ ago

Թրամփը երեք օր է տվել

Թրամփը երեք օր է տվել Sun, 26 Apr 2026 23:00:14 +0400 Իրանի հետ պատերազմը շատ…

4 ժամ ago