Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400


Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործելու է անձնագրերի տրամադրման նոր կարգ՝ նոր վճարներով։ Նոր անձնագրերի էջերում չեն լինելու հայ ժողովրդին ներկայացնող որոշ խորհրդանիշներ, օրինակ՝ Արարատ լեռը, բայց շարունակելու է պաշտոնավարել Արարատ անունը կրող արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը, ով ամեն ձև ուրանում է Արարատ լեռան հայկական լինելու փաստը։

Նոր անձնագրերի տրամադրումն իր հետ նոր հնարավորություններ է բերում գործող կառավարության համար` լրացուցիչ փող աշխատելու հարցում։ Այսօր Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց` եթե թվերի խորհրդանիշների մեծ սիրահար եք, ապա կարող եք որոշակի գումարի դիմաց անձնագրի սերիայի թվերի հերթականությունն ինքներդ որոշել, բնականաբար վճարելով դրա դիմաց։

Բայց հարց է առաջանում․ եթե կարող ենք գումարի դիմաց որոշել անձնագրի սերիայի թվերի հերթականությունը, հնարավո՞ր չէ նույն գումարի դիմաց պահանջել, որ անձնագրում լինի, օրինակ, նաև Արարատ լեռը։ Կամ, ասենք, Նիկոլի մեծ սիրահարները կարողանան պահանջել, որ էջերից մեկում լինի նրա նկարը։

Սրանք այնքան են ցինիկացել՝ ամեն ինչ փողի արժեքով չափելով, որ չի բացառվում՝ մի օր որոշեն անձնագրի կազմն էլ առանձին վաճառել, ինչպես օրինակ, առանձին վաճառվում է բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի կազմը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

2 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

2 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

2 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

2 ժամ ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

3 ժամ ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

3 ժամ ago