Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է` մասնակցելու դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Հիշեցնենք՝ Թրամփն ավելի վաղ նման առաջարկով էր հանդես եկել օգոստոսի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Ալիևը շնորհակալություն էր հայտնել Թրամփին G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար՝ այն գնահատելով` որպես Ադրբեջանի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի դրսևորում։