Կանադայում Թրամփին են ծաղրում
Mon, 23 Nov 2026 20:00:52 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նմանակը ելույթ է ունեցել բեմին՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ՝ Օտտավայում տեղի ունեցած կանադական պառլամենտի ամենամյա ընթրիքի ժամանակ։ Ելույթի ընթացքում նա նմանակել է Թրամփին, կատակելով, որ դեմին երկու Քարնի կա։ Նա ասել է, որ Քարնին այնքան ճանաչված է, որքան ինքը՝ Թրամփը։
Այստեղ ի դեպ, կա որոշակի բառախաղ։ Բանն այն է, որ Մարկ Քարնիի ազգանունը անգլերենով գրվում է Carney։ Հնչողությամբ այն նման է carny, որը թարգմանաբար նշանակում է շրջիկ կրկեսի աշխատակից, նաեւ՝ խորամանկ առեւտրական, շառլատան։ Թրամփի նմանակը կատարել է ԱՄՆ նախագահի ֆիրմային ձեռքսեղմումը եւ Թրամփի ոճով ասել, որ իրենք հիանալի գործարք են կնքել ու միայն մեկ խնդիր կա՝ ինքը խելագար է, բայց դա նորմալ է։