Կարող է փոխվել մեր երկրի ազգային և ժողովրդագրական դիմագիծը

Կարող է փոխվել մեր երկրի ազգային և ժողովրդագրական դիմագիծը

Tue, 24 Nov 2026 20:39:24 +0400


«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին

Ներկայում գործող Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես հայկական ազգային պետություն, որտեղ հայ ժողովուրդը պետականակերտ` տիտղոսային ազգն է, իսկ երկրում բնակվող ազգային փոքրամասնություններն ունեն սահմանադրորեն երաշխավորված իրավունքներ՝ իրենց լեզուն, մշակույթն ու ավանդույթները պահպանելու համար։

Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից և անցում կատարել զուտ տարածքային-քաղաքացիական մոդելի։ Այս դեպքում պետության տիտղոսային ազգի կրող դառնում է ոչ թե հայ ազգը, այլ տվյալ պահին երկրի տարածքում բնակվող և քաղաքացիություն ունեցող բնակչության ամբողջությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից։

Եթե Սահմանադրությունից դուրս է գալիս «հայ ժողովրդի»՝ որպես տիտղոսային ազգի դերը, ապա ցանկացած էթնիկ խումբ, որը ապագայում, օրինակ, Ադրբեջանից հաճախ հնչող խոսույթի համատեքստում կարող է տեղափոխվել Հայաստան և ստանալ քաղաքացիություն, իրավաբանորեն դառնում է «ՀՀ ժողովրդի»՝ որպես ինքնիշխանության կրողի հավասարազոր բաղադրիչ, ինչն էլ կարող է փոխել մեր երկրի ազգային և ժողովրդագրական դիմագիծը։

Գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սեդա Մելքոնյանը` ամուսնու մասին

Սեդա Մելքոնյանը` ամուսնու մասին Wed, 25 Nov 2026 22:08:40 +0400 Latest news from Հրապարակ ©…

10 րոպե ago

Ջեսիկա Ալբայի նախկին ամուսինը նրանից 3,5 միլիոն դոլար է պահանջում

Ջեսիկա Ալբայի նախկին ամուսինը նրանից 3,5 միլիոն դոլար է պահանջում Wed, 25 Nov 2026 22:07:44…

11 րոպե ago

34 տարեկան սպորտսմենը մահացել է

34 տարեկան սպորտսմենը մահացել է Wed, 25 Nov 2026 22:00:03 +0400 34 տարեկանում մահացել է…

19 րոպե ago

Միջազգային մամուլը նույնպես փաշինյանական սահմանադրությունն անվանում է ալիեւյան

Միջազգային մամուլը նույնպես փաշինյանական սահմանադրությունն անվանում է ալիեւյան Wed, 25 Nov 2026 21:45:13 +0400 Ռուսական…

34 րոպե ago

«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից

«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից Wed, 25 Nov 2026 21:36:50 +0400…

42 րոպե ago

Մոսկվան հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ

Մոսկվան հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Wed, 25 Nov 2026 21:30:01 +0400 Մոսկվան հետաքրքրված…

49 րոպե ago