Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին
Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պատասխանել Վլադիմիր Զելենսկու հեռախոսազանգին, եթե Ուկրաինայի ղեկավարը որոշի կապ հաստատել նրա հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Կարծում եմ՝ իհարկե կպատասխանի։ Պուտինը երբեք չի հրաժարվել զրույցներից», — ասել է Ուշակովը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում՝ պատասխանելով Զելենսկու զանգին Ռուսաստանի ղեկավարի հնարավոր արձագանքի մասին հարցին։