Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400


Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործելու է անձնագրերի տրամադրման նոր կարգ՝ նոր վճարներով։ Նոր անձնագրերի էջերում չեն լինելու հայ ժողովրդին ներկայացնող որոշ խորհրդանիշներ, օրինակ՝ Արարատ լեռը, բայց շարունակելու է պաշտոնավարել Արարատ անունը կրող արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը, ով ամեն ձև ուրանում է Արարատ լեռան հայկական լինելու փաստը։

Նոր անձնագրերի տրամադրումն իր հետ նոր հնարավորություններ է բերում գործող կառավարության համար` լրացուցիչ փող աշխատելու հարցում։ Այսօր Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց` եթե թվերի խորհրդանիշների մեծ սիրահար եք, ապա կարող եք որոշակի գումարի դիմաց անձնագրի սերիայի թվերի հերթականությունն ինքներդ որոշել, բնականաբար վճարելով դրա դիմաց։

Բայց հարց է առաջանում․ եթե կարող ենք գումարի դիմաց որոշել անձնագրի սերիայի թվերի հերթականությունը, հնարավո՞ր չէ նույն գումարի դիմաց պահանջել, որ անձնագրում լինի, օրինակ, նաև Արարատ լեռը։ Կամ, ասենք, Նիկոլի մեծ սիրահարները կարողանան պահանջել, որ էջերից մեկում լինի նրա նկարը։

Սրանք այնքան են ցինիկացել՝ ամեն ինչ փողի արժեքով չափելով, որ չի բացառվում՝ մի օր որոշեն անձնագրի կազմն էլ առանձին վաճառել, ինչպես օրինակ, առանձին վաճառվում է բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի կազմը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այն խաղաղությունը, որն իրենք են առաջարկում մեզ, ճիշտ այն խաղաղությունն է, որն Արցախում կա

Այն խաղաղությունը, որն իրենք են առաջարկում մեզ, ճիշտ այն խաղաղությունն է, որն Արցախում կա Thu, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով