Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Իրանից դեպի Թուրքիա շարժված հրթիռ է խոցվել (տեսանյութ)

Իրանից դեպի Թուրքիա շարժված հրթիռ է խոցվել (տեսանյութ)

Thu, 05 Mar 2026 09:30:20 +0400


Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը շարժվելիս է եղել դեպի Թուրքիայի օդային տարածք։ Ռազմական գերատեսչության տեղեկացմամբ՝ այդ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Նշվել է, որ զոհեր և վիրավորներ չկան, գրում է Ermenihaber-ը։

«Թուրքիան աջակցում է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը և ի զորու է ապահովել իր տարածքի և քաղաքացիների անվտանգությունը՝ անկախ այն բանից, թե ումից կամ որտեղից են գալիս սպառնալիքները։ Անհրաժեշտ բոլոր քայլերը վճռականորեն կձեռնարկվեն՝ պաշտպանելու մեր ցամաքային ու օդային տարածքը»,- ասված է Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրությունում։

Միաժամանակ շեշտվել է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում արձագանքել իր դեմ ուղղված ցանկացած թշնամական վերաբերմունքի: Կոչ է արվել բոլոր կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի խորացնել հակամարտությունը տարածաշրջանում:

«Այս համատեքստում մենք կշարունակենք խորհրդակցել ՆԱՏՕ-ի և մեր մյուս դաշնակիցների հետ»,– ամփոփվում է պաշտոնական հաղորդագրությունը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են իրանական հրթիռի մնացորդները հեռացվում Թուրքիայի տարածքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ․ Լևոն Մկրտչյանը՝ Դատախազության հաղորդագրության մասին

Սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ․ Լևոն Մկրտչյանը՝ Դատախազության հաղորդագրության մասին Mon, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով