Իրանից դեպի Թուրքիա շարժված հրթիռ է խոցվել (տեսանյութ)

Իրանից դեպի Թուրքիա շարժված հրթիռ է խոցվել (տեսանյութ)

Thu, 05 Mar 2026 09:30:20 +0400


Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը շարժվելիս է եղել դեպի Թուրքիայի օդային տարածք։ Ռազմական գերատեսչության տեղեկացմամբ՝ այդ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Նշվել է, որ զոհեր և վիրավորներ չկան, գրում է Ermenihaber-ը։

«Թուրքիան աջակցում է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը և ի զորու է ապահովել իր տարածքի և քաղաքացիների անվտանգությունը՝ անկախ այն բանից, թե ումից կամ որտեղից են գալիս սպառնալիքները։ Անհրաժեշտ բոլոր քայլերը վճռականորեն կձեռնարկվեն՝ պաշտպանելու մեր ցամաքային ու օդային տարածքը»,- ասված է Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրությունում։

Միաժամանակ շեշտվել է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում արձագանքել իր դեմ ուղղված ցանկացած թշնամական վերաբերմունքի: Կոչ է արվել բոլոր կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի խորացնել հակամարտությունը տարածաշրջանում:

«Այս համատեքստում մենք կշարունակենք խորհրդակցել ՆԱՏՕ-ի և մեր մյուս դաշնակիցների հետ»,– ամփոփվում է պաշտոնական հաղորդագրությունը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են իրանական հրթիռի մնացորդները հեռացվում Թուրքիայի տարածքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Վերցրեք ձեր սրտիկներն ու պաչիկները և հեռացեք, որ գան մարդիկ, որոնք կարող են հարցեր լուծել

Վերցրեք ձեր սրտիկներն ու պաչիկները և հեռացեք, որ գան մարդիկ, որոնք կարող են հարցեր լուծել…

2 րոպե ago

В ГД нашли лозунг своей предвыборной кампании

В ГД нашли лозунг своей предвыборной кампании Thu, 05 Mar 2026 11:08:44 +0400 После длительных…

4 րոպե ago

Ինչպես է մանիպուլացվել  «պեռաշկի», հաջորդ օրը՝ կուկուռուզ ուտելու հետ կապված քննադատությունը

Ինչպես է մանիպուլացվել  «պեռաշկի», հաջորդ օրը՝ կուկուռուզ ուտելու հետ կապված քննադատությունը Thu, 05 Mar 2026…

7 րոպե ago

#Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստ է վարում

#Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստ է վարում Thu, 05 Mar 2026 11:01:30 +0400 Latest news…

11 րոպե ago

Էրդողանը զգուշացրել է Իրանին․ իրավիճակը լարվում է

Էրդողանը զգուշացրել է Իրանին․ իրավիճակը լարվում է Thu, 05 Mar 2026 11:00:05 +0400 Թուրքիայի նախագահ…

13 րոպե ago

Նոր հրահանգ ՔՊ-ականներին

Նոր հրահանգ ՔՊ-ականներին Thu, 05 Mar 2026 10:49:56 +0400 Latest news from Secure News Portal…

23 րոպե ago