Ինչպես է մանիպուլացվել  «պեռաշկի», հաջորդ օրը՝ կուկուռուզ ուտելու հետ կապված քննադատությունը

Ինչպես է մանիպուլացվել  «պեռաշկի», հաջորդ օրը՝ կուկուռուզ ուտելու հետ կապված քննադատությունը

Thu, 05 Mar 2026 11:05:32 +0400


Լսում էի խորհրդարանում երեկվա հարցուպատասխանը, կապված Իրանի ռմբահարման առաջին օրը ՔՊ-ական ղեկավարության Արմավիրի ու Արարատի մարզ այցերի ժամանակ «պեռաշկի» ուտելու հետ։

Մեջբերում եմ բառացի վարչապետի պատասխանը. «Ինձ որ ասում եք պեռաշկի եք ուտում, ձեզնից չի երեւում, որ հացադուլ հայտարարած ու քուրց հագած վիճակում եք, ընչի գլխներիդ մոխիր լցրած չի… , կամ ինչու չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում։ Եվ ընդհանրապես, ես չեմ տենում պատճառ, որ Հայաստանի հանրապետության քաղաքացիների կառավարության մեծամասնությունը սեփական քաղաքացիների հետ շփվելուց հրաժարվի։ Ես դրա պատճառը չեմ տեսնում, ընդհակառակը, քանի որ Հայաստանի հանրապետությունը ինստիտուցիոնալ երկիր է, եւ իմիջիայլոց, էդ ինստիտուցիոնալ երկիր է եւ ինստիտուտներ են գործում, եւ էդ ինստիտուտների գործունեության մասին հաղորդագրություններ են եղել …. »։ Պատասխանի ավարտը պատասխանողի ուսերի բարձրացում-իջեցմամբ, մարմնի լեզվի թարգմանությամբ՝ «էլ ինչու եք այդ հարցը տալիս, չեմ հասկանում»։

Դասական մանիպուլյացիոն պատասխան։

Իսկ հիմա հասկանանք, թե ինչպես է մանիպուլացվել «պեռաշկի», հաջորդ օրը՝ կուկուռուզ, հետո Թբիլիսիում՝ երաժշտական դեֆիլեով հանդես գալու հետ կապված քննադատությունը, այդ թվում իմ գրառումն այստեղ։

1. Խոսքը ուտել-չուտելու, մարզերում քաղաքացիների հետ հանդիպումներ ունենալու իրավունքի մասին չէ։ Այլ այն մասին է, որ ՀՀ-ի համար գերկարեւոր երկրի դեմ ռազմական գործողության, այդ պայմաններում բազմաթիվ քաղաքացիական, այդ թվում՝ մանկական զոհերի ֆոնին ՖԲ-յան «կուկուռուզ փարթիով» չգիտեմ ում (սեփական հանրությանը, թե բոլորին) «սա մեզ չի վերաբերվում, սա իրենց զոհերն են» ուղերձ է հղվել։Չխոսենք, դրա բառի բուն իմաստով հակահիգիենիկ դրսեւորումների մասին։ «Մենք ձեզանից մեկն ենք» օպերացիան արդեն վաղուուուց կորցրել է իր «ցանկալի» ազդեցությունը, դրանք արդեն խիստ անընդունելիների, անընկալելիների շարքում են, սկսած 2020-ից, իհարկե, հանրության մի հատվածի շրջանում, հուսամ՝ մեծ, եւ ոչ միայն քաղաքականացված, այլեւ չքաղաքականացված մասնագիտական հատվածում։

2. Իսկ ո՞վ է պնդել, թե իրանյան իրադարձություններով մտահոգվածությունը պետք է հացադուլներով ու գլխին մոխիրներով դրսեւորովեին։ Իրանյան իրադարձություններն ամենաքիչը պետք է դրսեւորվեին ՀՀ գործող ղեկավարության ավելի զուսպ հանրային պահվածքով։ Կրկնում եմ հանրային, այսինքն՝ հանրությանը ներկայացվող ուղերձներով։

3. Ի՞նչ է նշանակում՝ դա հայտնվել է համացանցում։ Մի՞թե պայմանական ասած «պեռաշկի» ուտելու տեսանյութը պապարացիների, թշնամական դավադիրների արարքն է եղել, վարչապետի ՖԲ-յան էջի բովանդակություններն ո՞վ է կառավարում։ Մի՞թե ոչ ինքն անձամբ։ Գիտեմ, որ ինքն է դա անում։

Ու վերջում, համապատասխան հաղորդագրությունների մասին։
ա/ՀՀ ԱԳՆ ՖԲ-յան էջում առաջին օրը եղել է հաղորդագրություն այն մասին, որ իրադարձություններին հետեւում են, պատերազմական գոտում գտնվող ՀՀ քաղաքացիների համար եղել է տեղեկատվություն ինչպես պետք է կապվել երկրի տարբեր գերատոսչությունների հետ։

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարություն եղել է երկու օր հետո։
բ/ ՀՀ ԱԽ նիստի մասին առաջին հաղորդագրությունը տարածվել է մարտի 1-ին, գործողության, սկանդալային ՖԲ-յան տեսանյութի հաջորդ օրը։
Եվ վերջում, վարչապետը հչեցնում է այն նույն հակափաստարկները, ինչ-որ մինչ այդ տարածում էին տարբեր ՖԲ-յան օգտատերեր։ Չխոսենք գործող կառավարությանը նրանց «ամեն ինչ ճիշտ եք անում» լոյալության մասին։ Նույն հիմնավորումներով։
Շնորհակալություն այսքանը կարդալու համար։
Այո, ու շնորհակալություն, որ տարածված տեսանյութերով ենք պրծել, թե՞ դեռ «ամեն ինչ առջեւում է»։ Ամեն ինչ, այդ թվում խայտառակվելու նշաձողը ուղիղ համեմատական է անձի, խմբի, ուժի դե ֆակտո պարկեշտության ու բարեվարքության հետ։

Լաուրա Բաղդասարյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը Tue, 11 Aug 2026 09:30:37 +0400 Ամերիկայի Միացյալ Նահանգները,…

5 րոպե ago

«Հրապարակ». Ինչով է զբաղվելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Էմմա Պալյանը

«Հրապարակ». Ինչով է զբաղվելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Էմմա Պալյանը Tue, 11 Aug 2026 09:15:19 +0400…

20 րոպե ago

Միայն շոուներ եւ փիառ. բլեֆների ու փուչիկ փչելու մեծ մասնագետները

Միայն շոուներ եւ փիառ. բլեֆների ու փուչիկ փչելու մեծ մասնագետները Tue, 11 Aug 2026 09:00:53…

35 րոպե ago

«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը

«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը Tue, 11 Aug 2026 08:45:24 +0400…

50 րոպե ago

«Հրապարակ»․ Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ

«Հրապարակ»․ Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ Tue, 11 Aug 2026 08:25:06 +0400 Մինչ Փաշինյանը…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի

«Հրապարակ»․ Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի Tue, 11 Aug 2026 08:20:21 +0400…

1 ժամ ago