«Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են

«Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են

Fri, 20 Nov 2026 11:45:01 +0400


Տավուշի մարզում հազարավոր հեկտար հողեր անմշակ են, շատ գյուղացիներ, հույս չկապելով գյուղատնտեսության, գյուղում ապրելու հետ, տեղափոխվում են Երեւան, այլ բնակավայրեր ու երկրներ։ Գյուղատնտեսության ոչ եկամտաբերության պատճառներից մեկն էլ ամեն տարի տեղացող կարկուտն է, պետական ապահովագրության բացակայությունը։ 21-րդ դարում, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ, գյուղացու հացը երկնքի ծայրին է։ Տավուշի մարզի 4 խոշոր համայնքներից միայն մեկում՝ Նոյեմբերյանում են տեղադրված հակակարկտային կայաններ, մարզի Բերդ, Իջեւան եւ Դիլիջան խոշոր համայնքներում հակակարկտային կայաններ չկան։ 2018 թվականից հետո՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, Տավուշի մարզում հակակարկտային ոչ մի կայան չի տեղադրվել։ Նոյեմբերյան համայնքում գործում է 14 հակակարկտային կայան։

Տավուշում հակակարկտային կայանների թվի ավելացման մասին հարցում եմ արել մարզպետ Հայկ Ղալումյանին։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Կայանների տեղադրման նպատակահարմարությունը կարող է որոշել համայնքն իր միջոցներով»: Պաշտոնյաներին միլիարդավոր դրամների պարգեւավճարներ բաժանող, պետբյուջեից մեծ փողերով զանազան փառատոներ, ֆեստիվառներ, Սնուփ Դոգի, Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգները կազմակերպող իշխանությունը գումարներ չունի հակակարկտային կայաններ տեղադրելու համար, համայնքներին է թողում համայնքային սուղ բյուջեով հակակարկտային կայաններ տեղակայելու հարցը։ Պետությունն օգնություն չի ցուցաբերում կակտահարություններից տուժած գյուղացիներին, որոնք ամբողջությամբ կամ մասամբ զրկվել են բերքից։ Հունիսի 19-ին կարկուտը մեծ վնասներ էր հասցրել սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ, Բերքաբեր գյուղերին։ Ոսկեպարում ավերվել են բանջարանոցները, պտղատու ծառերը, խաղողի վազերը, 3 ընտանիքներին պատկանող արեւային կայանները։ Մեծ վնասներ են կրել Կիրանց գյուղում, որտեղ տեղացած կարկուտն ավելի խոշոր է եղել։ Կիրանցին կից Աճարկուտ գյուղի ռեստորանային համալիրում կայացած հարսանիքի մասնակիցների տասնյակ ավտոմեքենաներն են կարկտից վնասվել։ Հաջորդ օրը՝ հունիսի 20-ին, կարկուտը մեծ վնասներ է պատճառել սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Բաղանիս, Ջուջեւան գյուղերին։ Հուլիսի 15-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հարցում եմ արել․ «Որքա՞ն են գնահատված, հաշվարկված Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հունիսի 19-20-ի կարկտահարության պատճառած վնասները։ Կառավարությունը նախատեսո՞ւմ է կարկտահարությունից տուժածներին ցուցաբերել օգնություն, եթե այո, ապա ե՞րբ, ի՞նչ ձեւով»։

ՏԿԵ նախարարությունից պատասխանել են․ «2026թ․ հունիսի 19-20-ը Իջեւան եւ Նոյեմբերյան համայնքներում կարկտահարության վնասների հետ կապված՝ բնակիչների դիմումների հիման վրա, արտակարգ իրավիճակների հետեւանքներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների կողմից կատարվել են ուսումնասիրություններ, վնասները հաշվառվել եւ ներկայացվել են հանրապետական հանձնաժողովի քննարկմանը։ Արտակարգ իրավիճակների հետեւանքներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունն ամփոփում եւ հրապարակում է արտակարգ իրավիճակների հետեւանքներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետի 23․06․2026թ․ N 547-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ 2026 թվականի կարկտահարության դեպքերի ուսումնասիրության, դրանց անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության, արդյունքում հասցված վնասների քանակական եւ ֆինանսական ցուցանիշների, ինչպես նաեւ՝ կարկտահարության վայրերում կամ դրանց մոտակայքում կարկուտ տեղալուց առաջ կամ դրանց ընթացքում հակակարկտային կայանների գործադրման եւ դրա ազդեցության գնահատման նպատակով»։

Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզպետ Հ․ Ղալումյանին նոր հարցում եմ արել․ «Որքա՞ն են Տավուշի մարզում հունիսի 19-20-ը տեղի ունեցած կարկտահարության վնասի չափերը, դրանք դեռ ճշտվո՞ւմ են»: Տավուշի մարզպետի աշխատակազմի պատասխանում նշված է․ «2026 թվականի հունիսի 19-20-ը տեղի ունեցած կարկտահարության վնասի վերաբերյալ հարցը գտնվում է քննարկման փուլում»։ Հետաքրքիր է՝ դեռ քանի ամիս են այս հարցը քննարկելու եւ երբ են ավարտելու քննարկումը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընտրություններից հետո քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումները նոր թափ են ստանում․ զեկույց

Ընտրություններից հետո քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումները նոր թափ են ստանում․ զեկույց Fri, 20 Nov 2026…

10 րոպե ago

Չէ՜, պարոն Փաշինյան, պատմությունը ձեզ այլ գնահատական է տալու

Չէ՜, պարոն Փաշինյան, պատմությունը ձեզ այլ գնահատական է տալու Fri, 20 Nov 2026 11:42:37 +0400…

16 րոպե ago

Մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւր մնացին մեր երաժիշտները

Մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւր մնացին մեր երաժիշտները Fri, 20 Nov 2026 11:33:29 +0400…

25 րոպե ago

Փաստաբան Հրայր Խաչատրյանի և Աննա Խաչատրյանի նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունեցել

Փաստաբան Հրայր Խաչատրյանի և Աննա Խաչատրյանի նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունեցել Fri, 20 Nov 2026…

33 րոպե ago

Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց

Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Fri, 20 Nov…

36 րոպե ago

«Հրապարակ». Փոխեցինք Սահմանադրությունը` ադրբեջանական իշխանություն է հաստատվելու

«Հրապարակ». Փոխեցինք Սահմանադրությունը` ադրբեջանական իշխանություն է հաստատվելու Fri, 20 Nov 2026 11:15:01 +0400 Նիկոլ Փաշինյանը…

43 րոպե ago