Ի՞նչ ինստիտուցիոնալ

Ի՞նչ ինստիտուցիոնալ

Thu, 05 Mar 2026 09:23:04 +0400


ԱԺ հարցուպատասխանի ժամանակ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց՝ մենք ինստիտուցիոնալ երկիր ենք, ամեն կառույց զբաղվում է իր գործով։ Բայց մենք օրական բազմաթիվ փաստերի ենք առնչվում, որից երեւում է, որ մեր երկրում ոչ մի կառույց իր գործով զբաղված չէ, այդ թվում` վարչապետը: Օրինակ, ինչո՞ւ է կառավարության ղեկավարը զբաղվում Հայ առաքելական եկեղեցու գործերով, փորձում կաթողիկոսին փոխել, կարգալույծ արված եպիսկոպոսներին ճանաչում է որպես թեմերի առաջնորդներ, սրբազաններին հանցագործ է անվանում` առանց դատարանի որոշման։ Ինչո՞ւ է հայտարարում, որ կառավարությունն ինքն է, մինչդեռ ՀՀ Սահմանադրության մեջ կառավարության բոլորովին այլ բնորոշում կա: Ինչո՞ւ է միանձնյա աշխատավարձեր ու պարգեւավճարներ բաշխում, երբ օրենսդրությամբ դրա բաշխման բոլորովին այլ կարգ է սահմանված, ինչո՞ւ են որպես երկրի ղեկավար նշում Նիկոլ Փաշինյանին, երբ ՀՀ սահմանադրությամբ երկրի ղեկավարը` պետության գլուխը, հանրապետության նախագահն է։

Եթե ինստիտուցիոնալ երկիր ենք, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր կոպտորեն խախտում ՀՀ սահմանադրությունը, փակում դատարանների դռները, միջամտում քրեական վարույթներին, կառավարության նիստում ուղիղ հրահանգներ տալիս իրավապահ կառույցներին, sms-ներով աշխատանքից նախարար ու ԲԴԽ նախագահ ազատում, պահանջում, որ պատգամավորը վայր դնի մանդատը, հայտարարում, որ ԱԱԾ-ն իրավունք ունի «այցելել» եւ զրուցել հոգեւորականների հետ… Եվ այդ ամենի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին»

«Հրապարակ». ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին» Sat, 15 Aug 2026 08:45:57 +0400 Որ այսօրվա տիտղոսակիր ընդդիմությունն…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել

«Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Sat, 15 Aug 2026 08:15:34 +0400…

38 րոպե ago

«Հրապարակ»․ Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում

«Հրապարակ»․ Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում Sat, 15 Aug 2026 08:10:11 +0400 Նիկոլ Փաշինյանը,…

43 րոպե ago

«Հրապարակ»․ Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա

«Հրապարակ»․ Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա Sat, 15 Aug 2026 08:05:48 +0400…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից

«Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից Sat, 15 Aug 2026 08:00:44 +0400 Ծնունդով…

53 րոպե ago

Կենտրոնի տարածքում՝ չպայթած ռումբ է հայտնաբերվել

Կենտրոնի տարածքում՝ չպայթած ռումբ է հայտնաբերվել Sat, 15 Aug 2026 01:00:47 +0400 Գերմանիայի Յուլիխի գիտահետազոտական…

8 ժամ ago