«Հրապարակ». Միհրան Պողոսյանը եւ նրա ազգականները` իրավապահների թիրախում

«Հրապարակ». Միհրան Պողոսյանը եւ նրա ազգականները` իրավապահների թիրախում

Thu, 05 Mar 2026 09:45:03 +0400


2025-ի տարեվերջին Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին տեղեկությունները, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ազգականի` «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանի եւ նրա հարազատների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել․ «Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաեւ՝ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու մեջ: Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են»։ Գործով նախաքննությունը 2 ամսում ավարտվել է, այժմ Տիգրան, Գեւորգ եւ Էդուարդ Հարությունյանները դատարանում են՝ մեղադրյալի աթոռին։ Ռուսաստանում գտնվող, առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած, ՔՊ-ական իշխանություններին եւ Նիկոլ Փաշինյանին խստորեն քննադատող Միհրան Պողոսյանը եւս այս քրեական գործով անցնում է, թեպետ նա դատավարական կարգավիճակ չունի։

Ի՞նչ հարցում են մեղադրվում Հարությունյանները․ Տիգրան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտները վերացնելով, 2009 թ. մարտի 2-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն»: Գեւորգ Հարությունյանին նմանատիպ մեղադրանք է առաջադրվել, միայն օժանդակելու ժամկետն է այլ` «2012 թվականի հուլիսի 4-ից մինչեւ 2016 թվականի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատված»: Էդուարդ Հարությունյանին էլ է նույն մեղադրանքն առաջադրվել, որ նա օժանդակել է չարաշահելուն, «որն անզգուշությամբ ծանր հետեւանքներ է առաջացրել»: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված երկրից բացակայելու արգելքը։ Փորձեցինք զրուցել Տիգրան Հարությունյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, որը նշեց՝ քանի որ այս քրգործի հետ կապված առաջին անգամ է իրեն լրագրող դիմում, չի կարող հարցերին պատասխանել, մինչեւ չհամաձայնեցնի իր պաշտպանյալի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքվում հակաիրանական հիստերիա է․ ինչ է պնդում ՊՆ-ն

Բաքվում հակաիրանական հիստերիա է․ ինչ է պնդում ՊՆ-ն Thu, 05 Mar 2026 18:00:03 +0400 Իրանի…

4 րոպե ago

Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում

Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում Thu, 05 Mar 2026 17:54:54 +0400 Քանի որ լրագրողները…

10 րոպե ago

Популизм с обещаниями «вернуть всё до последнего кебаба» больше не работает

Популизм с обещаниями «вернуть всё до последнего кебаба» больше не работает Thu, 05 Mar 2026…

19 րոպե ago

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը չի փոխվի

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը չի փոխվի Thu, 05 Mar 2026 17:44:17 +0400 Հարգելի գործընկերներ, Վերաքննիչ…

20 րոպե ago

Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելու

Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելու…

28 րոպե ago

Ադրբեջանի բանակը բերվել է մարտական պատրաստվածության․ Ալիևը սպառնում է Իրանին

Ադրբեջանի բանակը բերվել է մարտական պատրաստվածության․ Ալիևը սպառնում է Իրանին Thu, 05 Mar 2026 17:30:24…

34 րոպե ago