Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատասխան գործողությունների նոր ալիքի մասին
Thu, 05 Mar 2026 10:00:48 +0400
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատասխան գործողությունների 18-րդ ալիքի մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը։ Նշվում է նաև, որ Իսլամական Հանրապետության կառավարությունը երկարատև պատերազմի դեպքում պետությունը կառավարելու ծրագիր է մշակում։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Ավելին, Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: