Երկուշաբթի , 30 Մարտի 2026

Ես Արման Թաթոյան չեմ մեկնաբանում․ մարզպետ

Ես Արման Թաթոյան չեմ մեկնաբանում․ մարզպետ

Thu, 05 Mar 2026 11:25:35 +0400


Հայաստանի սահմանին Ադրբեջանը կառուցել է հատուկ ռազմական թաքստոցներ, նոր ամրացումներ է արել, որոնք, ըստ արբանյակային լուսանկարների, մինչ 2025 թվականի հուլիսի 31-ը գոյություն չեն ունեցել։ Եւ արբանյակային լուսանկարների համեմատությունից երեւում է, որ 25 թվականին Ադրբեջանի զինուժն առաջխաղացում է ունեցել՝ 24-ի համեմատ, այս ամենի մասին երեկվա մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ խոսքը Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածների մասին է։ Թաթոյանի խոսքով՝ 2025 թ․ օգոստոսի 19-ից առաջ ադրբեջանցիները կատարել են մեծածավալ ամրաշինական աշխատանքներ։ Նրա բնութագրմամբ, այդ թաքստոցները կոչվում են «կապանյարներ» և նախատեսված են ռազմական մեքենաների ու տանկերի համար։ Քարտեզի վրա ցուցադրելով այդ հատվածները, նա ընդգծել է, որ այդ թաքստոցները ճանապարհների անմիջական հարևանությամբ են և կարող են օգտագործվել հարձակողական նպատակներով՝ ուղիղ վերահսկողության տակ պահելով հայկական գյուղերը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հարցրեցինք՝ այս առնչությամբ որեւէ բան չունի՞ ասելու. «Ես Արման Թաթոյան չեմ մեկնաբանելու: Ես ընդհանրապես չեմ մեկնաբանելու, դիմեք պաշտպանության նախարարություն, Ձեզ կպատասխանեն»: Դուք եք մարզի ղեկավարը, Ձեզ չի՞ անհանգստացնում այս հարցը. «Ես չեմ մեկնաբանելու»: Գաղտնի՞ք եք պահում հանրությունից. «Դե լավ էլի, ոնց ուզում եք մեկնաբանեք, ինձ քիչ ա հետաքրքրում, թե դուք ինչ վերնագիր կդնեք, ու ոնց կմեկնաբանեք: Ամեն անգամ ինչ որ բան եք ման գալիս, չհասկացա՝ չպատասխանե՞մ սրանից հետո Ձեր զանգերին»,- վրդովվեց մարզպետը:

Ադրբեջանցիները առաջ են գալիս, իսկ ամեն ամիս 1 մլն. դրամ աշխատավարձ ստացող մարզի ղեկավարը այս մասին լռում է եւ իր մարզի վերաբերյալ հրապարակված տագնապեցնող տեղեկատվությունը չի մեկնաբանում: ՔՊ-ի համար ձայն ապահովելը մարզպետի համար կարեւոր է, իսկ թե քանի մետր են առաջ եկել իր ղեկավարած մարզի տարածքում թշնամու զինուժը, իրեն չի հետաքրքրում։ Իսկ հանրությունը պետք է իմանա, որ ՔՊ-ի եւ Կարեն Սարգսյանի պաշտոնավարման շրջանում ոչ միայն Արցախն ու Քելբաջարն ենք կորցրել, այլեւ իրենց հայտարարած ամենախաղաղ 2025 թվականին Վարդենիսի տարածաշրջանում նոր տարածքներ են հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության տակ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դու հուղարկավորությունն էլ ես պատրաստ ընդհատել ու խոսել ասֆալտապատման մասին

Դու հուղարկավորությունն էլ ես պատրաստ ընդհատել ու խոսել ասֆալտապատման մասին Sun, 29 Mar 2026 13:00:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով