«Հրապարակ»․ ԹՐԻՓ-ի ճակատագիրը կախված է Իրանական պատերազմից

«Հրապարակ»․ ԹՐԻՓ-ի ճակատագիրը կախված է Իրանական պատերազմից

Thu, 05 Mar 2026 11:45:39 +0400


ԹՐԻՓ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ուղղակիորեն կախված են Իրանում մոլեգնող պատերազմից, թե ինչպիսին է լինելու դրա ավարտը՝ կարծում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը: «Ըստ այդմ, հնարավոր կլինի հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ սպասել կոնկրետ Թրամփի ուղու ճակատագրի վերաբերյալ: Եթե Իրանի վարչակազմը կարողանա պահպանել իր դիրքերը եւ պահպանել այնպես, որ շարունակի ռեգիոնալ պատկերի վերաբերյալ իր քաղաքականությունը, ապա այդտեղ մի տարբերակի հետ գործ կունենանք: Եթե Իրանում պահպանվի վարչակարգը, բայց գործնականում տեղի ունենա քաղաքականության էական մեղմացում, ապա այդ դեպքում այլ տարբերակ կունենանք եւ, բնականաբար, լրիվ այլ պատկեր, եթե Իրանում լինի կառավարման համակարգի եւ կայունության փլուզում: Այսինքն, բոլոր դեպքերում կախված է այն բանից, թե ինչպես կավարտվի այդ պատերազմը»,- նկատեց Բադալյանը:

Մեր հարցին, որ եթե ԹՐԻՓ-ն արդեն կյանքի կոչված լիներ, այդ դեպքում Հայաստա՞նն էլ կլիներ թիրախներից մեկը, քաղաքագետը դժվարացավ պատասխանել, քանի որ ամեն ինչ կախված կլիներ այն բանից, թե կյանքի կոչված լինելու պարագայում ԹՐԻՓ-ը որքանով կսպառնար Իրանին, եւ, ըստ այդմ, որքանով հրատապ կլիներ այդտեղ ինչ-որ բան վերացնելը, ոչնչացնելը: «Ինքնին, ամերիկյան ենթակառուցվածքներ կան, օրինակ, Թուրքիայում կան իսրայելական հենակետեր, օրինակ` Ադրբեջանում, ավելին, դա հանրահայտ ճշմարտություն է, եւ Իրանը նույնիսկ 12-օրյա պատերազմից հետո բաց տեքստով Ադրբեջանի հետ խոսեց այդ մասին: Բայց մենք տեսնում ենք, որ այնպես չէ, թե միարժեք ինչ-որ ներկայություն կամ առկայություն Իրանի համար թիրախ է դառնում: Սա շատ էական է, եւ, հետեւաբար, այդպես միարժեք ասել, թե ԹՐԻՓ-ն իրականություն լինելու դեպքում կդառնար Իրանի համար հարվածի ուղղություն, ես չէի ասի: Դա կախված կլիներ, թե ԹՐԻՓ-ը որքան կծառայեր Իրանի դեմ ամերիկյան եւ իսրայելական պատերազմի անմիջական խնդիրներ կամ նպատակներ լուծելուն»,- նկատեց քաղաքագետը:

Իրանն ինքնանպատակ չի հարվածում բոլոր այն ուղղություններին, որտեղ կա ամերիկյան ներկայություն՝ շեշտում է Բադալյանն ու հավելում, որ Ծոցի երկրներին ուղղված Իրանի այդ հարվածները թիրախային են եւ միտված են այն բոլոր տեղերին, որտեղից անմիջականորեն ինչ-որ մասնակցություն է լինում Իրանի դեմ ընթացող պատերազմին՝ հարվածների կազմակերպում, համակարգում եւ այլն, եւ այլն: «Եթե Իրանում կառավարումը կազմալուծվի, ապա դա կբերի անկայունության եւ գործնականում՝ անխուսափելի քաոսի: Գլխավոր խնդիրը, իմ գնահատմամբ, կառավարման ներկայիս համակարգը կազմալուծելն է եւ Իրանը՝ որպես քաղաքական սուբյեկտ, որպես քաղաքական միավոր, այսպես ասած, մեջտեղից դուրս բերելը: Իրանը չի ուզում ենթարկվել ամերիկյան եւ իսրայելական քաղաքական պատկերացումներին, փորձում է լինել ինքնուրույն խաղացող՝ մի ռեգիոնում, որտեղ Միացյալ Նահանգները, ռազմավարական իմաստով, մեծ խաղադրույք է կատարում, եւ առավել եւս, երբ կա արդեն Իրանի՝ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերության խնդիրը, որը չի ենթարկվում ամերիկյան քաղաքական պատկերացումներին։ Իմ գնահատմամբ, խնդիր է դրված՝ լուծել այս հարցը»,- ասաց Բադալյանը։ Իսկ դրանից հետո Իրանում կայունություն կլինի, թե ոչ, քաղաքագետի կարծիքով, ԱՄՆ-ին կամ Իսրայելին այդքան էլ չի հետաքրքրում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես Ծառուկյանին դիմավորեցին

Ինչպես Ծառուկյանին դիմավորեցին Fri, 24 Jul 2026 11:30:29 +0400 Latest news from Secure News Portal…

5 րոպե ago

Որ երկիրը որքան է վաստակել «Մունդիալ 2026»-ի ժամանակ

Որ երկիրը որքան է վաստակել «Մունդիալ 2026»-ի ժամանակ Fri, 24 Jul 2026 11:30:23 +0400 Ֆուտբոլի…

5 րոպե ago

Գյուղացու բերքը Էջմիածնի շուկայում վառվում է

Գյուղացու բերքը Էջմիածնի շուկայում վառվում է Fri, 24 Jul 2026 11:28:45 +0400 Latest news from…

7 րոպե ago

Ռոսսելխոզնադզորը կսահմանափակի ՀՀ-ից կաթնամթերքի ներմուծումը ՌԴ

Ռոսսելխոզնադզորը կսահմանափակի ՀՀ-ից կաթնամթերքի ներմուծումը ՌԴ Fri, 24 Jul 2026 11:10:10 +0400 «Ռոսսելխոզնադզորն» արգելել է…

26 րոպե ago

Իրանը ունի գաղտնի գործարաններ, որոնք հայտնի չեն ԱՄՆ-ին

Իրանը ունի գաղտնի գործարաններ, որոնք հայտնի չեն ԱՄՆ-ին Fri, 24 Jul 2026 11:00:21 +0400 Միացյալ…

35 րոպե ago

«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները

«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները Fri, 24 Jul 2026 10:50:16 +0400…

46 րոպե ago