Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Իրանը հարվածել է Իսրայելի ՊՆ շենքին և գլխավոր օդանավակայանին․ մանրամասներ

Իրանը հարվածել է Իսրայելի ՊՆ շենքին և գլխավոր օդանավակայանին․ մանրամասներ

Thu, 05 Mar 2026 12:00:10 +0400


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին։ Այս մասին հայտնում է իրանական «Fars» գործակալությունը։
«ԻՀՊԿ-ի գերձայնային հրթիռները և հարվածային անօդաչու թռչող սարքերը շրջանցել են ամերիկյան THAAD համակարգը և հարվածներ են հասցրել սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարության շենքի և «Բեն Գուրիոն» օդանավակայանի ռազմավարական թիրախներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է յոթ ժամանակակից ռադար, ինչը թույլ է տվել «կուրացնել Ամերիկայի և ուզուրպատորական սիոնիստական ռեժիմի աչքերը» տարածաշրջանում։

Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին հասցված հարվածը հանգեցրել է զգալի ավերածությունների։
Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ երկրի ուղղությամբ արձակվել է առնվազն 25 որսացող հրթիռ։
Թեհրանում հայտարարել են նաև Թել Ավիվին, Հորդանանում ԱՄՆ ռազմակայանին հասցված հարվածների, Իրաքում «British Petroleum»-ին պատկանող նավթահորերին հարվածների, ինչպես նաև Քուվեյթում և Բահրեյնում տեղի ունեցած պայթյունների մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելը հարվածներ է հասցրել Մասուդ Փեզեշքիանի նստավայրին. Իսրայելի ՊԲ

Իսրայելը հարվածներ է հասցրել Մասուդ Փեզեշքիանի նստավայրին. Իսրայելի ՊԲ Tue, 03 Mar 2026 14:38:33 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով