Բանակցություններն Ադրբեջանի համար ժամանակ շահելու միջոց էին․ Վաղարշակ Հարությունյան

Բանակցություններն Ադրբեջանի համար ժամանակ շահելու միջոց էին․ Վաղարշակ Հարությունյան

Thu, 05 Mar 2026 11:54:24 +0400


Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է՝ մի մարդու, որն ունեցել է անգնահատելի ավանդ մեր նորագույն պատմության մեջ՝ պետության և ժողովրդի կերտած հաղթանակում։ Այս առիթով հարկ եմ համարում արձագանքել վերջերս հնչող այն պնդումներին, թե եթե Ղարաբաղյան հարցը ավելի վաղ փուլում լուծվեր, ապա մեզ համար հնարավոր կլիներ ավելի շահեկան տարբերակ։ Քանի որ 1992 թվականից եղել եմ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի, ինչպես նաև 1994թ. մայիսի 16-ի հրադադարի փաստաթղթի ստորագրման անմիջական մասնակիցներից, կարող եմ փաստել հետևյալը. Ադրբեջանը երբեք չի համաձայնել գնալ իրական զիջումների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Բանակցությունները նրանց համար առավելապես մարտավարական գործիք էին՝ ժամանակ շահելու, ուժեղանալու և հարցը հետագայում ուժային ճանապարհով լուծելու նպատակով։ Դրա վկայությունն էր Ադրբեջանի տարեցտարի աճող ռազմական բյուջեն, որը հասել էր ՀՀ պետական բյուջեին։ Ավելին՝ 1994 թվականի հրադադարի բանակցությունների ընթացքում Ադրբեջանը ամեն կերպ փորձում էր հասնել նրան, որ հայկական զորքերը հետ քաշվեն մինչև ԼՂԻՄ սահմանները, և կողմերը վերադառնան 1988 թվականի իրավիճակին։ Դա նրան չհաջողվեց։ Ադրբեջանը նաև դեմ էր ռուսական խաղաղապահների ներկայությանը տարածաշրջանում՝ առաջարկելով ԵԱՀԿ դիտորդական առաքելություն։ Եվ, այնուամենայնիվ, հրադադարը կնքվեց, թեև Ադրբեջանը այն ստորագրեց ակնհայտ դժկամությամբ։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը մշտապես պատրաստ է եղել փոխզիջումների։ Եվ եթե երբևէ լուծման Ադրբեջանը համաձայներ, ապա այն վաղուց իրականացված կլիներ։ Եվ մի բան էլ, Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը և զիջումների չգնալը աջակցություն էր գտնում իրենց ողջ քաղաքական դաշտում։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Ղարաբաղը վերադարձնելու մտքից։

Զինադադարի կնքումից մինչև 2020 թվականի պատերազմը պատմությունը կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ, եթե մեզ հաջողվեր առավել արդյունավետ զարգացնել տնտեսությունը, ապահովել կայուն և առաջանցիկ աճ, իրականացնել ազգային շահերից բխող արտաքին քաղաքականություն, հզորացնել բանակը, ապահովել քաղաքական և ուժային հավասարակշռություն, նաև թույլ չտալ այնպիսի իրադարձություններ, որոնք հանգեցրին հասարակության պառակտմանն ու արտագաղթին։
Եվ այսօր բացարձակապես անարդյունավետ է խոսել այն մասին, թե ինչ կլիներ, եթե լուծման գնայինք ավելի շուտ, առանց ճշգրիտ իմանալու , թե ինչ առաջարկներ են եղել, և առանց գնահատելու, թե ինչի կհանգեցնեին առաջարկվող լուծումները։
Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է տեղի ունեցածը գնահատել սառնասրտորեն և օբյեկտիվորեն։ Առանց նման գնահատման՝ անհնար է դիմակայել ներկա և ապագա մարտահրավերներին։

Վաղարշակ Հարությունյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է Tue, 27 Oct 2026 00:30:32 +0400…

8 ժամ ago

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ Tue, 27 Oct 2026 00:15:04 +0400 Ստի սիստեմատիկ կերպով…

8 ժամ ago

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան Tue, 27 Oct 2026 00:00:11 +0400 Թուրքական իշխանությունները…

8 ժամ ago

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին Mon, 26 Oct 2026 23:45:10 +0400 Ամերիկացի միլիարդատերերը…

9 ժամ ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան Mon, 26 Oct 2026 23:40:38…

9 ժամ ago

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները Mon, 26 Oct 2026 23:30:34 +0400 Իտալիայում իշխանությունները ուժեղացրել են անվտանգության…

9 ժամ ago