«Հրապարակ»․ ՀՀ-ում արգելված չէ ընտրությունից առաջ թոշակ բարձրացնելը, Բրիտանիայում՝ արգելված է

«Հրապարակ»․ ՀՀ-ում արգելված չէ ընտրությունից առաջ թոշակ բարձրացնելը, Բրիտանիայում՝ արգելված է

Thu, 05 Mar 2026 12:15:09 +0400


«Հրապարակի» զրուցակիցն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն է:

– Թեպետ նախընտրական քարոզարշավի մեկնարկը դեռեւս տրված չէ, եւ խորհրդարանական ընտրություններին դեռ մոտ 4 ամիս ժամանակ կա, սակայն գրեթե բոլոր ուժերը, հատկապես` իշխանությունները, արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը․ տարբեր խոստումներ են տալիս, թոշակներն են բարձրացնում, ասում են, որ 70 միլիոն եվրոյի վարկ են վերցնելու, որպեսզի ջրամատակարարման հարցերը լուծեն, չնայած դրանով պետք է «Վեոլիա ջուր»-ը զբաղվի եւ այլն, եւ այլն: Հասարակության մի ստվար զանգված այս քայլերում նախընտրական կաշառքի տարրեր է տեսնում: Դուք ընտրությունների դիտորդության փորձ ունեք, ի՞նչ կարծիքի եք այս առումով:

– Նախընտրական քարոզարշավի մեկնարկն օրենքով սահմանված է սկսել ընտրություններից մի քանի շաբաթ առաջ` այս պարագայում մայիսի կեսերին, սակայն կուսակցությունները, բնականաբար, քարոզարշավը շատ շուտ են սկսում, մեծ հաշվով՝ անգամ տարիներ առաջ են սկսում: Գնալով ավելի ակտիվանում է պրոցեսը, վերջին մեկ ամսում պարզապես խիստ կանոնակարգվում է ամեն բան, բայց, ընդհանուր առմամբ, քարոզարշավը սկսվում է շուտ: Վերջին մեկ ամսում անվճար հեռուստաեթեր է տրամադրվում, մի ժամանակ միայն Հ1-ով էր, հիմա դարձրինք բոլոր TV-ներով: Անվճար դահլիճներ, հանդիպումներ եւ այլն: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա այս պահին մենք ունենք նախապատրաստվող ընտրակաշառքի հետ կապված ինչ-որ ինֆորմացիաներ, սակայն դեռեւս ոչինչ հստակ չէ: Ինչ վերաբերում է թոշակների բարձրացմանը, ապա Հայաստանում օրենսգրքով արգելված չէ ընտրություններից առաջ թոշակ բարձրացնելը, օրինակ` Բրիտանիայում այն արգելված է: Քանի որ Հայաստանում արգելված չէ, իշխանությունն էլ օգտագործում է դա:

– Իսկ չե՞ք տեսնում, որ այստեղ կան ընտրակաշառքի տարրեր:

– Չէ, իհարկե, եկեք մի բան հասկանանք` կան ընդդիմադիր ուժեր, ովքեր ասում են` գալու ենք թոշակները բարձրացնելու, ՔՊ-ն իշխանություն է, եւ ինքն է թոշակները բարձրացնում, եթե բացեք Քրեական օրենսգիրքը` ընտրակաշառքի հոդվածը, ապա այնտեղ որեւիցե բան խոստանալն ու անելը հավասարեցված արարքներ են համարվում: Ես ձեզ տամ 100 հազար դրամ եւ ասեմ` ինձ ընտրեք, կամ ասեմ` ինձ ընտրեք, 100 հազար դրամ կտամ, լրիվ նույն արարքն է, ըստ օրենքի: Հիմա ընդդիմությունը խոստանում է բարձրացնել թոշակները, իշխանությունը բարձրացնում է այն, եթե թոշակ բարձրացնելն ընտրակաշառք է, ապա թոշակի բարձրացման խոստումը եւս ընտրակաշառք է, բայց ո՛չ այն է ընտրակաշառք, ո՛չ էլ՝ այն: Ընտրակաշառքը ենթադրում է, որ ինչ-որ բան տալիս է մարդուն՝ ինչ-որ բանի դիմաց: Հիմա հո բոլոր թոշակառուները չե՞ն գնացել ստորագրել, որ Փաշինյանին են ընտրելու:

– Այդ դեպքում ինչո՞ւ 1-2 տարի առաջ չէին բարձրացնում նույն թոշակները, ավելին՝ հայտարարում էին, որ թոշակառուն ծախսելու տեղ չունի…. անզեն աչքով երեւում է, թե ինչ նպատակով է արվում:

– Իհարկե, նպատակն ընտրություններում հաղթելն է: Պարզ է, որ հիմա են անում, որպեսզի ընտրություններում առավելություններ ունենան:

– Նշեցիք, որ ինֆորմացիա ունեք, թե ընտրակաշառք են պատրաստվում տալ, ովքե՞ր, խոսքը ո՞ր ուժի կամ ուժերի մասին է:

– Մենք ունենք ինֆորմացիա, որ կան ուժեր, ովքեր քննարկում են այդ հարցը, սակայն, քանի դեռ այն հաստատ չէ, մենք չենք կարող խոսել այդ մասին, դեռեւս ձեռքիս չկան փաստեր:

– Իսկ ինչպե՞ս եք նման տեղեկություններ ստանում` իրավապահների՞ց, թե՞ այլ աղբյուրներից:

– Իրավապահները ոչինչ չեն ասում ինձ, մենք դաշտում ենք եւ ինֆորմացիա հավաքելու հնարավորություններ ունենք:

– Բոլոր ժամանակներում էլ իշխանություններն ունեն մեծ առավելություններ, քան ընդդիմադիրները, այսքան վարչական ռեսուրս կիրառող իշխանությունը որեւէ հակաօրինական քայլ չի՞ անում:

– Մի փոքր կառարկեմ․ իշխանությունները թեպետ ունեն առավելություններ՝ վարչական ռեսուրսով պայմանավորված, սակայն ունեն նաեւ սահմանափակումներ` խոստումների հետ կապված: Եթե ընդդիմադիրը կարող է խոստանալ, որ սարեր շուռ կտա, իշխանությունը դա չի կարող:

– Բայց Փաշինյանը հենց սարեր շուռ տալու խոստումներով եկավ իշխանության:

– Դե, նա այն ժամանակ ընդդիմադիր էր: Նա էլ շատ բան էր խոստացել եւ չարեց: Իշխանությունները միշտ էլ, ի տարբերություն ընդդիմադիրների, ունեն սխալներ, որոնց համար իրենց, կոպիտ ասած, հասարակությունը ենթարկում է պատասխանատվության: Ընդդիմությունը մի փոքր այլ է այս առումով, թեպետ Հայաստանի ընդդիմությունը մեծ մասամբ նախկին իշխանություններից է կազմված: Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների չարաշահմանը, ապա, այո, Վաղարշապատի ընտրություններում մենք դա տեսել ենք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տխուր լուր՝ Ռոնալդուի երկրպագուների համար

Տխուր լուր՝ Ռոնալդուի երկրպագուների համար Mon, 06 Jul 2026 12:30:28 +0400 Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու…

10 րոպե ago

Ինչ կապ կա տեղի ունեցողի ու ՌԴ կատարած այցի միջև

Ինչ կապ կա տեղի ունեցողի ու ՌԴ կատարած այցի միջև Mon, 06 Jul 2026 12:20:23…

20 րոպե ago

Խնդրում ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ․ իրազեկում տնտեսվարողներին

Խնդրում ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ․ իրազեկում տնտեսվարողներին Mon, 06 Jul 2026 12:15:37 +0400 Հարգելի՛ գործարարներ,…

25 րոպե ago

Ուղիղ․ Խուզարկություններ Երևանի կոնյակի գործարանում

Ուղիղ․ Խուզարկություններ Երևանի կոնյակի գործարանում Mon, 06 Jul 2026 12:09:32 +0400 Latest news from Secure…

31 րոպե ago

Պարզ անոնսավորել էր, որ 3 լիդերներին էլ նստեցնելու է

Պարզ անոնսավորել էր, որ 3 լիդերներին էլ նստեցնելու է Mon, 06 Jul 2026 12:07:35 +0400…

33 րոպե ago

Քննչական կոմիտեում է Armat Media-ի անձնակազմը

Քննչական կոմիտեում է Armat Media-ի անձնակազմը Mon, 06 Jul 2026 12:05:39 +0400 Խուզարկությունից շուրջ մեկ…

35 րոպե ago