Պարզվում է` երեխաների մահը կարող է պակաս ցավալի լինել, եթե նրանք հակառակ ճամբարից են

Պարզվում է` երեխաների մահը կարող է պակաս ցավալի լինել, եթե նրանք հակառակ ճամբարից են

Thu, 05 Mar 2026 12:45:55 +0400


Ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումից հետո Իրանը թիրախավորեց ու սկսեց հարվածներ հասցնել արաբական երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին: Թիրախում հայտնվեցին Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Քուվեյթը: Ընդ որում, արեւմտյան քարոզչությունը ներկայացնում էր, թե իրանական կողմը պարզապես որոշել է իր զայրույթը կոտրել արաբական երկրների վրա, այնինչ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ:

Իրանը նախապես հայտարարել էր, որ հնարավորություն չունի անմիջապես ԱՄՆ տարածքին հարվածելու, հետեւաբար, իր վրա հարձակման պարագայում թիրախում կհայտնվեն ամերիկյան այն ռազմաբազաները, որոնք տեղակայված են Մերձավոր Արեւելքում: Հենց այդ հանգամանքը ստիպել էր Օմանին, Սաուդյան Արաբիայի ու Քուվեյթի առաջնորդներին՝ կոչ անել ԱՄՆ-ին՝ համաձայնության գալ Իրանի հետ բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածեցին Իրանին՝ այն դեպքում, երբ բանակցությունները տվել էին դրական արդյունք, որպեսզի հետո հայտարարեին, որ հարվածել են Իրանին՝ տարածաշրջանում իրենց բազաներին ու բարեկամ պետություններին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար: Իսկապե՞ս այդքան մտահոգված է ԱՄՆ-ն արաբական բարեկամ պետություններով. վիճելի հարց է, եթե նկատի ունենանք միջազգային մամուլի այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն իր լրջագույն զենքերն ու ՀՕՊ համակարգերը սկսել է հանել արաբական երկրներից ու դրանք տեղափոխել Իսրայել՝ իր դաշնակից պետության անվտանգությունն ավելի արդյունավետ կառուցելու համար:
Եվ ի՞նչ է ստացվում. արաբական երկրները, որոնք համաձայնել էին դառնալ ամերիկա-իսրայելական պատերազմի պլացդարմ Իրանի դեմ կամ պարզապես շանս չէին ունեցել ԱՄՆ-ին մերժելու, դարձել են հրթիռակոծության թիրախ: Ընդ որում, խոսքը միայն նյութական վնասների մասին չէ, այլեւ՝ կետային հարվածների: Օգտատերերը տարածում են տեսանյութեր, որ Իրանը հարվածել է Դուբայում ինչ-որ շքեղ հյուրանոցի, այնինչ ռազմածովային ուժերի հետախուզության նախկին սպա Սքոթ Ռիտտերն ասում է՝ այդ հյուրանոցին հարվածելը պատահական չի եղել, այնտեղ տեղակայվել էին ամերիկյան ԿՀՎ-ի առանցքային դեմքեր ու պաշտոնյաներ: Հետաքրքիր է, որ ռազմական փորձագետներն Իրանի գործողություններում որոշակի նորարարություններ են նկատել, որոնք չեն եղել 12-օրյա պատերազմի ժամանակ: Օրինակ, Իրանը կոնկրետ թիրախային հարվածներ է հասցնում ամերիկյան այն ենթակառուցվածքներին ու օբյեկտներին, որոնց աշխատանքի բովանդակությունն ու նշանակությունը բարձր են:

Երկրորդ․ Իրանը փակեց Հորմուզի նեղուցը, որը նավթի գների սարսափելի աճի կբերի ամբողջ աշխարհում ու նույն ԱՄՆ-ում կարող է հասարակական լայն դժգոհությունների առաջացման պատճառ դառնալ: Միեւնույն ժամանակ, Իրանը հարվածում է արաբական երկրների նավթամշակման կետերին ու բունկերներին՝ փաստացի, նավթով ապրող այդ երկրների շնչառությունը կանգնեցնելով որոշակի ժամանակով, այսինքն, հարվածում է երկրի տնտեսությանը:
Մեկ այլ հետաքրքիր ֆենոմեն էլ դրսեւորվեց․ պարզվեց, որ Իրանի վրա հարձակումը մի շարք երկրներում լրիվ այլ հակազդեցություն է առաջացրել: Օրինակ, Պակիստանում մարդիկ հավաքվել ու հարձակվել են ամերիկյան դեսպանատան վրա, ի աջակցություն Իրանի՝ Եմենում եւ Բահրեյնում են որոշակի զարգացումներ տեղի ունեցել: Ու որքան էլ զարմանալի թվա, ի վերջո, ԱՄՆ-ն էլ բավականին վնասներ է կրել, չնայած դա դեռեւս չի երեւում հեգեմոնի վրա: Ուշագրավ է նաեւ այն, որ 4 տասնամյակ ծայրահեղ ծանր սահմանափակումների տակ գտնվող Իրանը կարողացել է ստեղծել գերձայնային հրթիռներ, որոնք եւս մեկ անգամ կոտրեցին, այսպես կոչված, «Երկաթյա գմբեթի» միֆը:

Իսկ ի՞նչ են փորձում անել ԱՄՆ-ն ու Իսրայելը. իհարկե, մենք չենք կարող իմանալ այս երկու պետությունների իրական նպատակների մասին, սակայն Խամենեիի մահը, աղջիկների դպրոցը հրթիռակոծելն ու արդյունքում մոտ 170 երեխայի սպանությունը, Իրանում քաղաքացիական օբյեկտների հրթիռակոծումը, ինչպես մի շարք փորձագետներ են նշում, նպատակ ունեն մարդկանց շրջանում քաոս սերմանել ու Իրանն ընկղմել կառավարելի քաոսի մեջ, որտեղ մարդիկ գրոհում ու գրավում են կառավարական, իշխանական օբյեկտները: Սա վտանգավոր սցենար է թե՛ Իրանի, թե՛ նրա հարեւան երկրների համար, ինչը կարող է հետագայում տանել Իրանի մասնատման, իսկ մեր տարածաշրջանի դառը փորձը ցույց է տվել, որ մասնատումից հետո ողջ տարածաշրջանը խեղդվում է անվերջանալի ռազմական բախումների, հակաահաբեկչական խմբավորումների ու արյունահեղության մեջ: Իհարկե, դեռ վաղ է խոսել այն մասին, թե ով պարտվեց կամ ով հաղթեց պատերազմում, սակայն մի բան հստակ է․ այս պատերազմում սպանվում են նաեւ երեխաներ, ու պարզվում է, որ երեխաների մահն էլ կարող է պակաս ցավալի լինել, հատկապես՝ եթե նրանք հակառակ ճամբարից են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելու

Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելու…

15 րոպե ago

Ադրբեջանի բանակը բերվել է մարտական պատրաստվածության․ Ալիևը սպառնում է Իրանին

Ադրբեջանի բանակը բերվել է մարտական պատրաստվածության․ Ալիևը սպառնում է Իրանին Thu, 05 Mar 2026 17:30:24…

21 րոպե ago

#Ուղիղ․ Արշակ սրբազանը դուրս է գալիս ԱԱԾ-ից

#Ուղիղ․ Արշակ սրբազանը դուրս է գալիս ԱԱԾ-ից Thu, 05 Mar 2026 17:28:56 +0400 Latest news…

22 րոպե ago

Պոպուլիզմ եւ ընտրակաշառք՝ բոլոր աններելի սխալների դիմաց

Պոպուլիզմ եւ ընտրակաշառք՝ բոլոր աններելի սխալների դիմաց Thu, 05 Mar 2026 17:15:14 +0400 Այսօր կառավարությունը…

36 րոպե ago

Թրամփը մարտի 7-ին կհյուրընկալի մի քանի երկրների ղեկավարների

Թրամփը մարտի 7-ին կհյուրընկալի մի քանի երկրների ղեկավարների Thu, 05 Mar 2026 17:00:41 +0400 Շաբաթ…

51 րոպե ago

Որևէ համագործակցություն Թաթոյանի հետ չունեմ և չեմ ունեցել

Որևէ համագործակցություն Թաթոյանի հետ չունեմ և չեմ ունեցել Thu, 05 Mar 2026 16:50:01 +0400 Latest…

1 ժամ ago