Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը

Fri, 07 Aug 2026 22:30:19 +0400


Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստն ավարտվեց մեկնարկից ընդամենը 20 րոպե անց՝ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկով։

Նիկոլը փորձում է քրեականացնել այն հաստատությունը, որը դարեր շարունակ պահել է հայ ժողովրդի հավատը, ինքնությունը և պետականության գաղափարը։
Սակայն այսօրվա նիստը մեկ կարևոր փաստ արձանագրեց։
Բարոյականությունը իմ հայրենիքում չի մեռել։
Դատավորի ինքնաբացարկը, անկախ դրա իրավական հիմքերից, մեկ անգամ ևս ցույց տվեց, որ դեռ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում իրենց անունը կապել պատմության այն էջերին, որտեղ արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։
Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, սահմանափակումներ կիրառել, փորձել լռեցնել Եկեղեցին, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաղթահարել է կայսրությունների հալածանքները, ցեղասպանությունը, խորհրդային բռնաճնշումները։ Կհաղթահարի նաև այս փորձությունը։

Իսկ նրանք, ովքեր այսօր իրենց քաղաքական օրակարգը կառուցում են Եկեղեցու դեմ պայքարի վրա, վաղը կանգնելու են պատմության դատաստանի առաջ։

Որովհետև պետությունը կարող է գոյատևել առանց բազմաթիվ իշխանությունների, բայց չի կարող գոյատևել առանց բարոյականության։

Իսկ բարոյականությունը իմ հայրենիքում դեռ չի մեռել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը

«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Tue, 03 Nov 2026 08:15:02 +0400 Մեր տեղեկություններով՝…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են

«Հրապարակ»․ Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են Tue, 03 Nov 2026 08:10:02 +0400 Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»

«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին» Tue, 03 Nov 2026 08:05:42 +0400 Ինչպեսեւ սպասվում էր, Կոտայքի…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել

«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել Tue, 03 Nov 2026 08:00:42 +0400 Աբովյանի…

44 րոպե ago

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

9 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

9 ժամ ago