Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Բայրամովը բացատրություն է պահանջում Իրանից Նախիջևանը գրոհելու համար․ ամեն ինչ լուրջ է

Բայրամովը բացատրություն է պահանջում Իրանից Նախիջևանը գրոհելու համար․ ամեն ինչ լուրջ է

Thu, 05 Mar 2026 14:09:57 +0400


Մարտի 5-ին Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Բախտիոր Սաիդովը զանգահարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։

Արտգործնախարարության տվյալներով, որին հղում են արել ադրբեջանական ԶԼՄ-ները, հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություններ են հայտնվել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների վերաբերյալ։

Բայրամովը իր զրուցակցին մանրամասն տեղեկություններ է տրամադրել անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։

Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում այդ հարձակումները խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և նպաստում են տարածաշրջանում լարվածության սրմանը։

Ադրբեջանական կողմը ընդգծել է, որ Իրանը պետք է անհապաղ պարզաբանի միջադեպը, բացատրություններ տա և անհապաղ միջոցներ ձեռնարկի նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով