Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Ձեռք բեր սմարթֆոն, ստացիր նաև սմարթ ժամացույց. Team-ի գարնանային ակցիան

Ձեռք բեր սմարթֆոն, ստացիր նաև սմարթ ժամացույց. Team-ի գարնանային ակցիան

Thu, 05 Mar 2026 15:08:33 +0400


Գարնանը նվիրիր ուրախություն. Team Telecom Armenia-ն գարնանային տոներին ընդառաջ հանդես է գալիս բացառիկ առաջարկով: Պաշտոնական գործընկերոջ՝ Honor-ի հետ տոնական ակցիայի շրջանակում գնելով սմարթֆոն՝ հաճախորդները կստանան նաև սմարթ ժամացույց:

Այսպիսով, մինչև 2026 թվականի ապրիլը 10-ը ներառյալ Honor X8d սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան նաև Honor Choice Watch 2i սմարթ ժամացույց:

Տոնական ակցիայի շրջանակում հաճախորդներին Team-ի կողմից կտրամադրվի նաև TeamTok փաթեթ` 1 ամսով և 100 ԳԲ ինտերնետ` 6 ամսվա համար։

Honor X8d սմարթֆոնն ունի հզոր մարտկոց (7 000 մԱժ), վառ AMOLED էկրան, սմարթֆոնը համապատասխանում է ջրադիմացկունության և փոշու ներթափանցման IP65 միջազգային ստանդարտին, ինչպես նաև հագեցած է արհեստական բանականության ինտեգրացիաներով, որոնք բարելավում են լուսանկարների որակը և արդյունավետ դարձնում սմարթֆոնի աշխատանքը։

Հեռախոսը և՛ կանխիկ, և՛ ապառիկ հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից` ամսական սկսած 1750 դրամից կամ վճարելով 104 900 դրամ։

Առաջարկը գործում է 01.03.26թ.-10.04.26թ. ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Մանրամասները՝ այստեղ։

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն Արմեն Աբազյանին ազատել է ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից

Վարչապետի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով