Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Քրեական երկու վարույթ է նախաձեռնվել

Քրեական երկու վարույթ է նախաձեռնվել

Thu, 05 Mar 2026 15:39:55 +0400


Նախօրեին Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի դպրոցի բակում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել։ Հանդիսավար Լիանա Զուրաբյանը հայտնել է, որ իր նկատմամբ՝ իր անչափահաս որդու ներկայությամբ բռնություն է կիրառել նույն դպրոցի ավագ դասարանի մի աշակերտ։ Լիաննա Զուրաբյանը պատմել էր, որ դպրոց էր գնացել 4-րդ դասարանում սովորող իր որդուն տուն տանելու, երբ նկատել է, որ ավագ դասարանի աշակերտները հերթական անգամ ծաղրում են իր որդուն, որը մտավոր առողջության հետ կապված խնդիրներ ունի։

«Պարբերաբար բուլինգի են ենթարկում որդուս, հեգնում, ծաղրում։ Արդեն 2.5 տարի է՝ այս վիճակն է։ Բազմիցս զրուցել եմ հետները, զգուշացրել եմ, բայց ոչինչ չի օգնում»: Զուրաբյանի խոսքով, ինքը նկարահանել է տեղի ունեցողը՝ փորձելով կարգի հրավիրել որդուն ծաղրող երիտասարդներին, ապա ոտքերով հարվածել տղաներից մեկին, ինչից հետո տղան երկու անգամ ապտակել է իրեն։ «Տղան միայնակ չէր, նրա հետ շատերը կային, բայց նկարահանման ժամանակ փախան բոլորը, միայն նա մնաց։ Այդ տղան եկել էր հիվանդանոց, ցուցմունք էր տալիս, թե ձեռքը վնասել է»,–պատմում է Լիաննան։ Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել թե՛ Լիանա Զուրաբյանը, թե՛ նրան ապտակած դպրոցականը։

«Ես ու որդիս այս ամենի զոհն ենք դարձել, բայց ուրախ եմ, որ այս ամենը հանրայնացվեց, և Հայաստանում այսուհետ բուլինգի չեն ենթարկի խնդիրներ ունեցող երեխաներին։ Ես որպես հանրային մարդ այս ամենի մասին բարձրաձայնեցի, բայց ինչքան մամաներ ու երեխաներ կան, որ ճնշված ապրում են։ Համատարած այս վիճակն է ՀՀ դպրոցներում»։

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 194-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան ներգործությունը): Մյուս կողմի ներկայացրած հաղորդման հիման վրա եւս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը)։ Երկու վարույթով կատարվում է նախաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ թե խոշտանգողին են պատժում, այլ տեսանկարողին

Ոչ թե խոշտանգողին են պատժում, այլ տեսանկարողին Mon, 02 Mar 2026 21:45:00 +0400 ՀՀ քննչական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով