Այսօր յոթին գամ ձեր տուն վարդերով, վարդերով, վարդերով․․․

Այսօր յոթին գամ ձեր տուն վարդերով, վարդերով, վարդերով․․․

Thu, 05 Mar 2026 19:45:30 +0400


Այսպիսի մարդիկ էլ կան։ Երբ դուռը փակես՝ կփորձեն պատուհանով մտնել, պատուհանը փակես՝ կտուրից կկախվեն։ Մարդը նման վիճակում ընկնում է հոգեբանական փակուղու մեջ. «Ես քեզանից ո՞նց պրծնեմ»։

Նման վիճակում հայտնվում է ոչ միայն անհատը, այլև ամբողջ հանրությունը, երբ չի ուզում տեսնել ղեկավարին, բայց նա միշտ հայտնվում է՝ նոր պոզաներով, նոր խաղերով։

Նիկոլ Փաշինյանի ներկայությունը հասարակության մեջ ստեղծում է հոգեբանական լարվածություն։ Պատերազմի շունչը քթի տակ է, բայց նա շարունակում է ներկայանալ որպես անլրջության խորհրդանիշ՝ փորձելով դա ցույց տալ որպես «դիվանագիտություն»։ Նրա թիմակիցները պերյաշկի ու կուկուռուզ ուտելը նույնիսկ դիվանագիտական ժեստ են համարում։

Մարդիկ արդեն լուրջ չեն վերաբերվում նրա քայլերին, հայտարարություններին։ Հասարակությունը ընկել է սովորության ու հիասթափության մեջ՝ անընդհատ սպասելով հաջորդ «գրոհին», հաջորդ անլուրջ քայլին։

Բայց Փաշինյանի համար միջոցը երկրորդական է։ Էականն այն է, որ մտնի՝ պատուհանից, օդանցքից, կամ «օդով»։
Այսօր նա որոշեց «օդանցքից մտնել»․ տեսավ, որ պատերազմի ֆոնին իր ներկայությունը մոռացվել է, ու որոշեց հիշեցնել իր մասին՝ ստեղծելով նոր հոգեբանական շոկ. «Այսօր յոթին գամ ձեր տուն վարդերով, վարդերով, վարդերով… Տանեմ, յարիս զարդարեմ զարդերով, զարդերով, զարդերով»։ Ի՞նչ է ուզում դրանով ասել։ Ոչի՜նչ, պարզապես օդանցքով օրակարգ է ուզում մտնել։
Մարդիկ անընդհատ լսելով նման խոսքերն ու տեսնելով քայլերը, մտածում են՝ «Նա դեռ այստեղ է, դեռ մտնում է մեր անձնական տարածք, մեր հոգեբանական և առօրյա կյանք»։

Սա հոգեբանական գրոհ է, որը թիրախավորում է ոչ միայն մի մարդու, այլև ողջ հասարակությունը։ Ստեղծում է մշտական զգացողություն, որ անհնար է «բաց թողնել», «կանգնեցնել» կամ «մոռանալ»։ Նա ամենահամառ ճնշողն է՝ միշտ կհայտնվի նոր ձևով, նոր միջոցներով, նոր հոգեբանական սթրեսներով։ Միայն թե օրակարգում լինի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվս մեկ իրանցի ռազմական ղեկավար է սպանվել․ ԶԼՄ

Եվս մեկ իրանցի ռազմական ղեկավար է սպանվել․ ԶԼՄ Thu, 26 Mar 2026 14:00:53 +0400 Իսրայելցի…

6 րոպե ago

ԱԱԾ տնօրենն ինչպե՞ս է կարողացել 1,5 միլիոն դոլարանոց տուն գնել. հարց` Փաշինյանին

ԱԱԾ տնօրենն ինչպե՞ս է կարողացել 1,5 միլիոն դոլարանոց տուն գնել. հարց` Փաշինյանին Thu, 26 Mar…

19 րոպե ago

1 տարեկան երեխայի կյանքը չհաջողվեց փրկել. մեկնաբանում է Անահիտ Ավանեսյանը

1 տարեկան երեխայի կյանքը չհաջողվեց փրկել. մեկնաբանում է Անահիտ Ավանեսյանը Thu, 26 Mar 2026 13:38:17…

29 րոպե ago

Փաշինյանը սպառնում է լրագրողներին. «Երբ ես չլինեմ, դուք 4 ժամ չեք աշխատի»

Փաշինյանը սպառնում է լրագրողներին. «Երբ ես չլինեմ, դուք 4 ժամ չեք աշխատի» Thu, 26 Mar…

36 րոպե ago

Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը

Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Thu, 26 Mar 2026 13:30:48 +0400 Թուրքիայի պաշտպանության…

36 րոպե ago

Արշակ սրբազանի գործը զավեշտի գագաթնակետն է

Արշակ սրբազանի գործը զավեշտի գագաթնակետն է Thu, 26 Mar 2026 13:25:42 +0400 Ավելի զավեշտական գործ,…

41 րոպե ago