Ադրբեջանը փակել է Իրանի հետ սահմանը․ ի՞նչ կատարվում

Ադրբեջանը փակել է Իրանի հետ սահմանը․ ի՞նչ կատարվում

Thu, 05 Mar 2026 19:52:00 +0400


րոշում է կայացվել դադարեցնել բեռնատարների երթևեկությունը Ադրբեջան-Իրան պետական ​​սահմանով։ Այս մասին haqqin.az-ին տեղեկացրել է Ադրբեջանի նախարարների կաբինետը

Հիշեցնենք՝ Բաքվի իշխանությունները պնդում են, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունից անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ըստ ադրբեջանական կողմի, հարձակման են ենթարկվել Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դպրոցը և այլ օբյեկտներ, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, իսկ օդանավակայանի տերմինալի շենքը վնասվել է։

Հաշվի առնելով այս հարձակումներից առաջացած իրավիճակը, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, նախարարների կաբինետը որոշել է ժամանակավորապես և ամբողջությամբ դադարեցնել բեռնատարների երթևեկությունը Ադրբեջան-Իրան պետական ​​սահմանի բոլոր սահմանային անցակետերում (ներառյալ տարանցիկ բեռնափոխադրումները), ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Թեհրանը պաշտոնապես հերքել է իր տարածքից Նախիջևանի վրա ԱԹՍ-ներով գրոհը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

4 ժամ ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

4 ժամ ago

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան Wed, 28 Oct 2026…

5 ժամ ago

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400 ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է…

5 ժամ ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Wed, 28 Oct 2026 00:02:49 +0400…

6 ժամ ago

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400 Լոնդոնում Բաքվի դեսպան…

6 ժամ ago