«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան

«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան

Fri, 20 Nov 2026 23:26:23 +0400


Արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանի ֆեյբուքյան գրառումը. «Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է և որևէ աղերս չունի միջազգային ստանդարտների հետ։
Ինչպես «ՀՀ» կամ «ԼՂՀ» նշումը դարձավ «Ադրբեջան»

* Մինչև 2021 թ. դեկտեմբեր արցախցիների ՀՀ քաղաքացիությունը հավաստող կապույտ անձնագրերում որպես ծննդավայրի երկիր նշվում էր ՀՀ կամ ԼՂՀ/ԱՀ։

* 2021 թ. դեկտեմբերին ԱԺ-ի ընդունած ՀՕ-376-Ն օրենքը թույլ տվեց անձի ցանկությամբ երկրի փոխարեն նշել ծննդյան քաղաքը կամ մարզը։ Օրենքի հեղինակը փոփոխությունը հիմնավորում էր հակամարտությունների հետ առնչվող տարածքների օրինակներով՝ հիշատակելով Հարավային Օսեթիան ու Կոսովոն և, «զարմանալիորեն», շրջանցելով Արցախը։ Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ իշխանությունը փորձում էր խուսափել արցախցիների ծննդավայրը ՀՀ կամ ԼՂՀ նշելուց։

* 2023 թ. ՀՀ իշխանություններն ապօրինաբար զրկեցին արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից և անուղղակիորեն դրդեցին նորից դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Նոր անձնագրերի զգալի մասում որպես ծննդավայր արդեն նշվում էր «Ադրբեջան»։ Երբ մարդիկ առարկում էին, անձնագրային բաժիններում նրանց ասում էին, որ կարող են նորից դիմել և ստանալ իրենց ծննդյան քաղաքի նշումով անձնագիր։

* 2026 թ. մայիսին ընդունված օրենքով ծննդավայրի դաշտում թույլատրվեց նշել միայն երկիրը։ Այդպիսով, մինչև 2021 թ. դեկտեմբերն իրենց ՀՀ անձնագրերում «ՀՀ» կամ «ԼՂՀ» նշումն ունեցած մարդիկ այժմ դրա փոխարեն կունենան «Ադրբեջան» նշումը։
Միջազգային ստանդարտների մասին։

Միգրացիայի ծառայության վկայակոչած ICAO Doc 9303-ի 3-րդ մասի 3.7 կետով ծննդավայրի դաշտը կամընտիր է։ Եթե այն ներառվում է, կարելի է նշել քաղաքը, ավանը, արվարձանը և/կամ պետությունը։ Այսինքն՝ կարելի է նշել միայն քաղաքը։ ISO 3166-1-ը սահմանում է երկրների կոդերը, որոնք ICAO-ն կիրառում է, օրինակ, անձնագիրը թողարկող պետությունն ու անձնագրատիրոջ քաղաքացիությունը նշելու համար։ Այդ պահանջը ԾՆՆԴԱՎԱՅՐԻ դաշտի վրա ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ։

Այսպիսով, եթե անձնագիր տրամադրող մարմինը պնդում է, որ ծննդավայրի դաշտում պարտադիր է նշել երկիրը, այդ պահանջի հիմքը պետք է փնտրել տվյալ երկրի կիրառելի իրավական ակտերում։ Նշված միջազգային ստանդարտները միայն քաղաքը գրելու արգելք չեն սահմանում։

Արձանագրենք, որ ինչպես և այլ առանցքային հարցերում, այս դեպքում նույնպես, ՀՀ իշխանություններն առաջնորդվում են ոչ թե ազգային կամ պետական շահով, ոչ թե միջազգային ստանդարտներով, այլ իրենց համար միշտ ամենանխաընտրելի՝ «ալիևյան ստանդարտով»»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավ

Բրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավ Fri, 20 Nov 2026 23:30:14 +0400…

17 րոպե ago

Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է իր կատարյալ մարմնի գաղտնիքը 57 տարեկանում

Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է իր կատարյալ մարմնի գաղտնիքը 57 տարեկանում Fri, 20 Nov 2026 23:08:01…

39 րոպե ago

Հիշողությունը բարելավող քթի կաթիլներ են ստեղծել

Հիշողությունը բարելավող քթի կաթիլներ են ստեղծել Fri, 20 Nov 2026 23:00:14 +0400 Ավստրալիայում Սիդնեյի համալսարանի…

47 րոպե ago

Երկրորդ տարբերակ ուղղակի չկա ….

Երկրորդ տարբերակ ուղղակի չկա .... Fri, 20 Nov 2026 22:54:27 +0400 Հարց Ո՞ր դեպքում մի…

53 րոպե ago

Ադրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան

Ադրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան Fri, 20 Nov 2026 22:43:24 +0400 Ադրբեջանական…

1 ժամ ago

Ռուս-Վրացական հանդիպում է տեղի ունեցել

Ռուս-Վրացական հանդիպում է տեղի ունեցել Fri, 20 Nov 2026 22:30:03 +0400 ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ…

1 ժամ ago