Նոր գերհզոր հրթիռ են արտադրել
Sat, 21 Nov 2026 00:00:30 +0400
Իրանը ներկայացրել է նոր գերհզոր հրթիռ, որը կարող է խոցել մինչեւ 4500 կմ հեռահարության թիրախներ, օրինակ՝ Դիեգա Գարսիա կղզում գտնվող ամերիկա-բրիտանական բազան։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։ Համաձայն իրանցի բարձրաստիճան ներկայացուցչի, մինչեւ երկու հազար կիլոմետր հեռահարության սահմանափակումը, որը ժամանակին սահմանվել էր հանգուցյալ «Ռահբար» Ալի Խամենեիի կողմից, այլեւս չի գործում եւ գործող «Ռահբարը» այդ սահմանափակումը հանել է։ Մոհեբին ասել է, որ ներկայումս Իրանը կարող է խոցել Եվրոպայում գտնվում ամերիկյան զորակայանները։