Այսօր յոթին գամ ձեր տուն վարդերով, վարդերով, վարդերով․․․

Այսօր յոթին գամ ձեր տուն վարդերով, վարդերով, վարդերով․․․

Thu, 05 Mar 2026 19:45:30 +0400


Այսպիսի մարդիկ էլ կան։ Երբ դուռը փակես՝ կփորձեն պատուհանով մտնել, պատուհանը փակես՝ կտուրից կկախվեն։ Մարդը նման վիճակում ընկնում է հոգեբանական փակուղու մեջ. «Ես քեզանից ո՞նց պրծնեմ»։

Նման վիճակում հայտնվում է ոչ միայն անհատը, այլև ամբողջ հանրությունը, երբ չի ուզում տեսնել ղեկավարին, բայց նա միշտ հայտնվում է՝ նոր պոզաներով, նոր խաղերով։

Նիկոլ Փաշինյանի ներկայությունը հասարակության մեջ ստեղծում է հոգեբանական լարվածություն։ Պատերազմի շունչը քթի տակ է, բայց նա շարունակում է ներկայանալ որպես անլրջության խորհրդանիշ՝ փորձելով դա ցույց տալ որպես «դիվանագիտություն»։ Նրա թիմակիցները պերյաշկի ու կուկուռուզ ուտելը նույնիսկ դիվանագիտական ժեստ են համարում։

Մարդիկ արդեն լուրջ չեն վերաբերվում նրա քայլերին, հայտարարություններին։ Հասարակությունը ընկել է սովորության ու հիասթափության մեջ՝ անընդհատ սպասելով հաջորդ «գրոհին», հաջորդ անլուրջ քայլին։

Բայց Փաշինյանի համար միջոցը երկրորդական է։ Էականն այն է, որ մտնի՝ պատուհանից, օդանցքից, կամ «օդով»։
Այսօր նա որոշեց «օդանցքից մտնել»․ տեսավ, որ պատերազմի ֆոնին իր ներկայությունը մոռացվել է, ու որոշեց հիշեցնել իր մասին՝ ստեղծելով նոր հոգեբանական շոկ. «Այսօր յոթին գամ ձեր տուն վարդերով, վարդերով, վարդերով… Տանեմ, յարիս զարդարեմ զարդերով, զարդերով, զարդերով»։ Ի՞նչ է ուզում դրանով ասել։ Ոչի՜նչ, պարզապես օդանցքով օրակարգ է ուզում մտնել։
Մարդիկ անընդհատ լսելով նման խոսքերն ու տեսնելով քայլերը, մտածում են՝ «Նա դեռ այստեղ է, դեռ մտնում է մեր անձնական տարածք, մեր հոգեբանական և առօրյա կյանք»։

Սա հոգեբանական գրոհ է, որը թիրախավորում է ոչ միայն մի մարդու, այլև ողջ հասարակությունը։ Ստեղծում է մշտական զգացողություն, որ անհնար է «բաց թողնել», «կանգնեցնել» կամ «մոռանալ»։ Նա ամենահամառ ճնշողն է՝ միշտ կհայտնվի նոր ձևով, նոր միջոցներով, նոր հոգեբանական սթրեսներով։ Միայն թե օրակարգում լինի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարստացե՞լ են, թե՞ աղքատացել

Հարստացե՞լ են, թե՞ աղքատացել Wed, 02 Sep 2026 18:30:53 +0400 Ընթացիկ տարվա սկզբից ի վեր,…

14 րոպե ago

Մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Wed, 02 Sep 2026 18:18:28 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը…

27 րոպե ago

Փաշինյանը խայտառակում է Հայաստանը, ինչը խղճահարություն է առաջացնում

Փաշինյանը խայտառակում է Հայաստանը, ինչը խղճահարություն է առաջացնում Wed, 02 Sep 2026 18:15:17 +0400 Փաշինյանին…

30 րոպե ago

Մեծ գործերը՝ հրաշալիքները, չէին ստեղծվի, եթե չլինեին այդ երկրների տերերը, հովանավորները. Շմավոնյան

Մեծ գործերը՝ հրաշալիքները, չէին ստեղծվի, եթե չլինեին այդ երկրների տերերը, հովանավորները. Շմավոնյան Wed, 02 Sep…

44 րոպե ago

Ովքեր են աշխարհի ամենահարուստ հինգ գործարարները․ BBI

Ովքեր են աշխարհի ամենահարուստ հինգ գործարարները․ BBI Wed, 02 Sep 2026 18:00:17 +0400 Bloomberg Billionaires…

45 րոպե ago

Սևիկյանը տեղափոխվում է Իսպանիա

Սևիկյանը տեղափոխվում է Իսպանիա Wed, 02 Sep 2026 17:45:36 +0400 Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար…

59 րոպե ago