«Նյուրնբերգ» ֆիլմը արգելել են Ռուսաստանում ցուցադրել
Thu, 05 Mar 2026 20:00:02 +0400

Ռուսաստանի Մշակույթի նախարարությունը հրաժարվել է կինովարձութային արտոնագիր տրամադրել ամերիկյան «Նյուրնբերգ» կինոնկարին։ Սա նշանակում է, որ կինոնկարը ռուսական կինոթատրոններում, ներառյալ նաեւ՝ օնլայն կինոթատրոններում, չի ցուցադրվի։ Որոշումը կայացվել է այն դեպքում, երբ ընդամենը երկու շաբաթ էր մնացել, որ կինոնկարը հայտնվեր ռուսական վարձույթում։ Նախապես հայտարարվել էր, որ «Նյուրնբերգը» ռուսական վարձույթ դուրս կգա մարտի 19-ին։ Ռուսական իշխանությունները կարծում են, որ կինոնկարում կա փորձ նացիզմի վերականգնման, թեեւ կինոքննադատները զարմացած են, թե կոնկրետ որ դրվագն է ՌԴ Մշակույթի նախարարությանը նման որոշում կայացնելու համար հիմք հանդիսացել։
Կինոնկարի սյուժերի հիմքում ամերիկացի հոգեբույժ Դուգլաս Քելիի պատումն է, ով Նյուրնբերգի դատավարությունից առաջ հարցաքննում է նացիստական բարձրաստիճան պաշտոնյաներին, որպեսզի ստուգի նրանց մեղսունակությունը։ Կինոնկարը նկարահանվել է Ջեք Էլ-Խայայի «Նացիստն ու հոգեբույժը» գրքի հիման վրա։ Գլխավոր դերերում հանդե սեն եկել Ռասել Քրոուն, Ռամի Մալեքն ու Մայքլ Շենոնը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր