«Նյուրնբերգ» ֆիլմը արգելել են Ռուսաստանում ցուցադրել

«Նյուրնբերգ» ֆիլմը արգելել են Ռուսաստանում ցուցադրել

Thu, 05 Mar 2026 20:00:02 +0400


Ռուսաստանի Մշակույթի նախարարությունը հրաժարվել է կինովարձութային արտոնագիր տրամադրել ամերիկյան «Նյուրնբերգ» կինոնկարին։ Սա նշանակում է, որ կինոնկարը ռուսական կինոթատրոններում, ներառյալ նաեւ՝ օնլայն կինոթատրոններում, չի ցուցադրվի։ Որոշումը կայացվել է այն դեպքում, երբ ընդամենը երկու շաբաթ էր մնացել, որ կինոնկարը հայտնվեր ռուսական վարձույթում։ Նախապես հայտարարվել էր, որ «Նյուրնբերգը» ռուսական վարձույթ դուրս կգա մարտի 19-ին։ Ռուսական իշխանությունները կարծում են, որ կինոնկարում կա փորձ նացիզմի վերականգնման, թեեւ կինոքննադատները զարմացած են, թե կոնկրետ որ դրվագն է ՌԴ Մշակույթի նախարարությանը նման որոշում կայացնելու համար հիմք հանդիսացել։

Կինոնկարի սյուժերի հիմքում ամերիկացի հոգեբույժ Դուգլաս Քելիի պատումն է, ով Նյուրնբերգի դատավարությունից առաջ հարցաքննում է նացիստական բարձրաստիճան պաշտոնյաներին, որպեսզի ստուգի նրանց մեղսունակությունը։ Կինոնկարը նկարահանվել է Ջեք Էլ-Խայայի «Նացիստն ու հոգեբույժը» գրքի հիման վրա։ Գլխավոր դերերում հանդե սեն եկել Ռասել Քրոուն, Ռամի Մալեքն ու Մայքլ Շենոնը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Արգենտինական ռաբիս չկա՞ր». «Ինտերի» հերթական հրապարակումը

«Արգենտինական ռաբիս չկա՞ր». «Ինտերի» հերթական հրապարակումը Thu, 26 Mar 2026 10:30:51 +0400 Իտալական «Ինտերը» շարունակում…

10 րոպե ago

Հայտնի է՝ ում տներում են խուզարկություններ իրականացվում․ մանրամասներ

Հայտնի է՝ ում տներում են խուզարկություններ իրականացվում․ մանրամասներ Thu, 26 Mar 2026 10:16:36 +0400 Ինչպես…

25 րոպե ago

«Հրապարակ»․ «Չփախնողները» կա՛մ մահացել են, կա՛մ բանտերում են

«Հրապարակ»․ «Չփախնողները» կա՛մ մահացել են, կա՛մ բանտերում են Thu, 26 Mar 2026 10:15:05 +0400 Նիկոլ…

26 րոպե ago

Ում կընտրեն երևանցիները․ հարցման պատասխաններ

Ում կընտրեն երևանցիները․ հարցման պատասխաններ Thu, 26 Mar 2026 10:00:31 +0400 Մեր ձեռքի տակ են…

41 րոպե ago

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ընդդիմությունը իշխանության չի գալու ու TRIPP ը չեղարկել չի կարողանալու,-երեկ հայտարարեց Դավիթ Խուդաթյանը: Ես ոչ…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Նրանք եղել են օրինակ, թե ինչպիսին պետք է լինի իրական հերոսի ընտանիքը

«Հրապարակ»․ Նրանք եղել են օրինակ, թե ինչպիսին պետք է լինի իրական հերոսի ընտանիքը Thu, 26…

56 րոպե ago