ՀՀ սահմանային անցակետերում բեռնատարների համար կկառուցվեն վճարովի կայանատեղիներ. ՊԵԿ

ՀՀ սահմանային անցակետերում բեռնատարների համար կկառուցվեն վճարովի կայանատեղիներ. ՊԵԿ

Thu, 05 Mar 2026 21:15:00 +0400


ՀՀ սահմանային անցակետերում բեռնատարների հերթերի կառավարման համար կկառուցվեն վճարովի կայանատեղիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կմ հեռավորության վրա նախատեսվում է վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որը միտված է սահմանային անցման կետերում ծանրաբեռնվածության թեթևացմանը, բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի կանոնակարգմանը և հերթերի առաջացման կանխարգելմանը»,– ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։

Կոմիտեից նշում են, որ հերթերի կառավարման պատշաճ համակարգ ներդնելու նպատակով ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը, ինչպես նաև հարցում է իրականացվել բեռնափոխադրումներ իրականացնող տնտեսվարողների շրջանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել

Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Sat, 24 Oct 2026 14:30:27…

11 րոպե ago

Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու

Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու Sat, 24 Oct 2026 14:15:52 +0400 Ռուսաստանին…

25 րոպե ago

Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել

Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել Sat, 24 Oct 2026 14:00:18 +0400 Tesla-ն և SpaceX-ը…

41 րոպե ago

Տենց հայաստանցի արտիստ չկա, որ փողի իմ լեվլին հասնի․ Սուպեր Սաքո

Տենց հայաստանցի արտիստ չկա, որ փողի իմ լեվլին հասնի․ Սուպեր Սաքո Sat, 24 Oct 2026…

56 րոպե ago

Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան

Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Sat, 24 Oct 2026 13:30:13 +0400 Թուրքիան շարունակելու…

1 ժամ ago

Բերման է ենթարկվել Եղեգնաձորի քաղաքային իշխանությունը

Բերման է ենթարկվել Եղեգնաձորի քաղաքային իշխանությունը Sat, 24 Oct 2026 13:29:44 +0400 Այսօր վաղ առավոտյան…

1 ժամ ago