Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան

Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան

Thu, 05 Mar 2026 21:22:04 +0400


Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնությունը մեկնարկում է իր նախընտրական ծրագրի հանրայնացումը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,
ահա եկավ ժամանակը ձեր դատին հանձնելու «Հայաստանը ես եմ» նախաձեռնության՝ պետության վերակառուցման մեր ծրագիրը։ Ծրագիր, որն իրապես ներառական է և վերաբերելի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր սոցիալական խավի, և յուրաքանչյուր ոլորտի։ Ծրագիր, որը տալիս է ոչ միայն ինչ, այլ նաև ինչպես հարցերի պատասխանները։ Մենք դատարկ խոստումներ չենք տալիս։ Մեր ծրագիրն իրագործելի է, ունի հստակ ճանապարհային քարտեզ՝ մարդ առ մարդ, ընտանիք առ ընտանիք, ոլորտ առ ոլորտ։
Մենք չենք խոսում վերացական Հայաստանի մասին։
Մենք խոսում ենք ձեր տան մասին, ձեր ընտանիքի անդամի մասին, ձեր արժանապատիվ աշխատանքի մասին, ձեր երեխաների ապագայի մասին, ձեր անվտանգության մասին։
«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնությունը ծնվել է մեկ պարզ, բայց հզոր գաղափարից՝ Հայաստանը սկսվում է յուրաքանչյուրիցս։ Հայաստանը ես եմ։ Հայաստանը դու ես։ Հայաստանը մենք ենք։
«Հայաստանը ես եմ» նշանակում է՝ մերժել որևէ երկրի ձևավորած կեղծ դրական սպասումները, թե ինչ-որ պետություն կգա ու կփոխի մեր կյանքը։ «Հայաստանը ես եմ» նշանակում է՝ մենք ենք պետությունը։ Մենք ենք պատասխանատուն։ Մենք ենք փոփոխությունը։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը զուտ քաղաքական պայքար չէ հանուն իշխանության։ Սա պայքար է հանուն պատասխանատվության։ Հանուն այն գիտակցման, որ եթե մենք չկառուցենք մեր երկիրը, ոչ ոք այն չի կառուցելու մեր փոխարեն։
Հայաստանը սկսվում է անհատից՝ ինձնից և քեզնից։
Հայաստանը ես եմ։ Հայաստանը դու ես։ Հայաստանը մենք ենք։
Ահա և մեկնարկում ենք մեր ծրագրի հանրայնացումը, որտեղ թշակառուն ու ուսանողը, գործարարն ու աշխատողը, գիտնականն ու մանկավարժը, զինծառայողը, բժիշկն ու ճարտարապետը, գյուղաբնակն ու քաղաքաբնակը, բոլորը տեսնելու են վաղվա իրենց բարեկեցիկ ու կանխատեսելի օրը։
Մեր ծրագրի առանցքում մարդն է՝ իր արժանապատվությամբ, աշխատանքի արդյունքով և ապագայի հանդեպ վստահությամբ։

Միասին կառուցենք մեր երկիրը, երկիր, որտեղ բոլորը կապրեն և արժանապատիվ, և բարեկեցիկ և անվտանգ։
»,-նշել է նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Ի՞նչ թաքցրեց Փաշինյանը վիսբադենյան վոյաժի ետնաբեմում

«Հրապարակ». Ի՞նչ թաքցրեց Փաշինյանը վիսբադենյան վոյաժի ետնաբեմում Tue, 22 Sep 2026 10:45:05 +0400 2026 թվականի…

13 րոպե ago

Կրկին Սևանը՝ «Գոյչա» և ոչ միայն․ Բաքուն նոր սադրանք է ծրագրել ընդդեմ Հայաստանի

Կրկին Սևանը՝ «Գոյչա» և ոչ միայն․ Բաքուն նոր սադրանք է ծրագրել ընդդեմ Հայաստանի Tue, 22…

14 րոպե ago

Այդ ուժերն էլ ունեն իրենց մեղավորությունը․ մենք զգուշացրել էինք, որ ձեր ձայները գնալու են Փաշինյանին

Այդ ուժերն էլ ունեն իրենց մեղավորությունը․ մենք զգուշացրել էինք, որ ձեր ձայները գնալու են Փաշինյանին…

23 րոպե ago

«Հրապարակ». Իջեւանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում

«Հրապարակ». Իջեւանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում Tue, 22 Sep 2026 10:15:47 +0400 Իջեւան…

43 րոպե ago

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյանը կիսվել է իր մտքերով

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյանը կիսվել է իր մտքերով Tue, 22 Sep…

56 րոպե ago

Թրամփը հայտնել է Բելառուսի հետ ծրագրված խոշոր գործարքի մասին

Թրամփը հայտնել է Բելառուսի հետ ծրագրված խոշոր գործարքի մասին Tue, 22 Sep 2026 10:00:15 +0400…

58 րոպե ago