Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան

Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան

Thu, 05 Mar 2026 21:22:04 +0400


Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնությունը մեկնարկում է իր նախընտրական ծրագրի հանրայնացումը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,
ահա եկավ ժամանակը ձեր դատին հանձնելու «Հայաստանը ես եմ» նախաձեռնության՝ պետության վերակառուցման մեր ծրագիրը։ Ծրագիր, որն իրապես ներառական է և վերաբերելի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր սոցիալական խավի, և յուրաքանչյուր ոլորտի։ Ծրագիր, որը տալիս է ոչ միայն ինչ, այլ նաև ինչպես հարցերի պատասխանները։ Մենք դատարկ խոստումներ չենք տալիս։ Մեր ծրագիրն իրագործելի է, ունի հստակ ճանապարհային քարտեզ՝ մարդ առ մարդ, ընտանիք առ ընտանիք, ոլորտ առ ոլորտ։
Մենք չենք խոսում վերացական Հայաստանի մասին։
Մենք խոսում ենք ձեր տան մասին, ձեր ընտանիքի անդամի մասին, ձեր արժանապատիվ աշխատանքի մասին, ձեր երեխաների ապագայի մասին, ձեր անվտանգության մասին։
«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնությունը ծնվել է մեկ պարզ, բայց հզոր գաղափարից՝ Հայաստանը սկսվում է յուրաքանչյուրիցս։ Հայաստանը ես եմ։ Հայաստանը դու ես։ Հայաստանը մենք ենք։
«Հայաստանը ես եմ» նշանակում է՝ մերժել որևէ երկրի ձևավորած կեղծ դրական սպասումները, թե ինչ-որ պետություն կգա ու կփոխի մեր կյանքը։ «Հայաստանը ես եմ» նշանակում է՝ մենք ենք պետությունը։ Մենք ենք պատասխանատուն։ Մենք ենք փոփոխությունը։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը զուտ քաղաքական պայքար չէ հանուն իշխանության։ Սա պայքար է հանուն պատասխանատվության։ Հանուն այն գիտակցման, որ եթե մենք չկառուցենք մեր երկիրը, ոչ ոք այն չի կառուցելու մեր փոխարեն։
Հայաստանը սկսվում է անհատից՝ ինձնից և քեզնից։
Հայաստանը ես եմ։ Հայաստանը դու ես։ Հայաստանը մենք ենք։
Ահա և մեկնարկում ենք մեր ծրագրի հանրայնացումը, որտեղ թշակառուն ու ուսանողը, գործարարն ու աշխատողը, գիտնականն ու մանկավարժը, զինծառայողը, բժիշկն ու ճարտարապետը, գյուղաբնակն ու քաղաքաբնակը, բոլորը տեսնելու են վաղվա իրենց բարեկեցիկ ու կանխատեսելի օրը։
Մեր ծրագրի առանցքում մարդն է՝ իր արժանապատվությամբ, աշխատանքի արդյունքով և ապագայի հանդեպ վստահությամբ։

Միասին կառուցենք մեր երկիրը, երկիր, որտեղ բոլորը կապրեն և արժանապատիվ, և բարեկեցիկ և անվտանգ։
»,-նշել է նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցիները Թուրքիայում զբաղվել են «ամուսնական խարդախությամբ»

Ադրբեջանցիները Թուրքիայում զբաղվել են «ամուսնական խարդախությամբ» Fri, 26 Jun 2026 18:00:51 +0400 Թուրքիայի Չանաքկալե նահանգում…

12 րոպե ago

Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր

Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Fri, 26 Jun 2026 17:58:59 +0400 Թուկիդիդեսն արդեն…

14 րոպե ago

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը Fri, 26 Jun 2026 17:54:46 +0400 «Յունիբանկ» ԲԲԸ…

18 րոպե ago

Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած «BYD»-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին

Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած «BYD»-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին Fri, 26 Jun…

27 րոպե ago

ԱՄՆ-ն այլեւս քաղաքական ապաստան չի տրամադրի

ԱՄՆ-ն այլեւս քաղաքական ապաստան չի տրամադրի Fri, 26 Jun 2026 17:30:06 +0400 Միացյալ Նահանգները հայտարարել…

43 րոպե ago

Արցախյան շարժման և ժողովրդավարության մասին

Արցախյան շարժման և ժողովրդավարության մասին Fri, 26 Jun 2026 17:17:49 +0400 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ…

55 րոպե ago