«Հրապարակ»․ Թարս ապտակից հետո Փաշինյանը «թայմաութ» է վերցրել

«Հրապարակ»․ Թարս ապտակից հետո Փաշինյանը «թայմաութ» է վերցրել

Fri, 06 Mar 2026 08:20:00 +0400


Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավում «թայմաութ» վերցնելու պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, Սեւանի եկեղեցու պատարագն է եղել, որին առանց նախապատրաստվելու մասնակցելով` Նիկոլ Փաշինյանը հույս է ունեցել, որ իրեն տեսնելով՝ քահանան կվախենա ու կզեղչի կաթողիկոսի անունը։ Սակայն, կարելի է ասել, թարս ապտակ է ստացել, քանի որ պատարագ մատուցող քահանան չի շեղվել կանոնական կարգից եւ հնչեցրել է կաթողիկոսի անունը։ Փաշինյանն այդ պատարագը, ըստ իր շրջապատի, ծանր է տարել եւ հասկացել, որ իր հակաեկեղեցական գործողությունները դրական ընկալում չեն գտնում հանրության մեջ։ Ուստի թիմին ասել է, որ նախընտրական շրջանում պետք է մոռանան այս թեմայի մասին՝ այն նկատառումով, որ եթե ընտրություններում հաղթեն, «Կտրիճ Ներսիսյանը» մնալու շանս չունի` ինքնակամ կհեռանա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանն ասել է՝ ինչու է պեռաշկի ուտում

Փաշինյանն ասել է՝ ինչու է պեռաշկի ուտում Thu, 05 Mar 2026 13:09:38 +0400 Վարչապետ Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով