«Հրապարակ». ՔՊ-ականը ստում է

«Հրապարակ». ՔՊ-ականը ստում է

Fri, 06 Mar 2026 08:30:19 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը մարտի 4-ին կրկին բարձրաձայնեց պաթոլոգիա-անատոմիական լաբորատորիաների խնդիրների մասին։ Ղազարյանն ընդգծեց, որ այս խնդիրը, Վարդենիսից բացի, վերաբերում է նաեւ Ճամբարակ համայնքին։ Նրա խոսքով՝ քաղաքացիները Ճամբարակից ստիպված են դիակները տեղափոխել Սեւան, ինչն իրենց վրա զգալի ֆինանսական, ֆիզիկական եւ ժամանակային բեռ է դնում։ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն էլ, անդրադառնալով Գեղարքունիքի մարզում դիահերձարանների խնդրին, ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Անցած տարի ընդդիմությունը շահարկում էր Սեւանի դիահերձարանի հարցը, հիմա դրա մասին էլ չի խոսվում, այդ հարցը չի շահարկվում, քանի որ կառավարությունն այդ հարցը լուծել է՝ կառուցեց, վերակառուցեց դիահերձարանը»: Քանի որ Նարեկ Գրիգորյանը մեր զանգերը թողեց անպատասխան, ուզում ենք հրապարակային հարց ուղղել ՔՊ-ական պատգամավորին. վերջին անգամ ե՞րբ է եղել Սեւան քաղաքում, իր աչքով տեսե՞լ է կառավարության կառուցած դիահերձարանը:

Իրոք, Սեւան քաղաքում դիահերձարան կառուցելու նախագիծ կա, սակայն դեռ որեւէ շինարարական աշխատանք չի կատարվել: Սեւանի նախկին հիվանդանոցի տարածքում գործում է հին դիահերձարանը, իսկ նոր դիահերձարան պետք է կառուցվի Սեւանի հոգեկան առողջության կենտրոնի հարեւանությամբ: Գեղարքունիքի մարզի դատաբժշկական փորձագետ Սահակ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դիահերձարանը նախագծման, նախահաշվարկային փաստաթղթաշրջանառության փուլում է, դիահերձարանը կառուցված չէ, բայց ընթացքի մեջ է: Նախատեսվում է կառուցել երկհարկանի բազմապրոֆիլ եւ սառնարաններով կահավորված դիահերձարան»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բաքուն պնդում է՝ Իրանը իբր նոր ահաբեկչություն է անում

Բաքուն պնդում է՝ Իրանը իբր նոր ահաբեկչություն է անում Sat, 07 Mar 2026 00:03:22 +0400…

4 ժամ ago

Ամենակարևորը՝ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ասում է, որ իր քվեի որոշիչը կլինեն բանակին վերաբերող հարցերը

Ամենակարևորը՝ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ասում է, որ իր քվեի որոշիչը կլինեն բանակին վերաբերող հարցերը Fri,…

4 ժամ ago

Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի

Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի Fri, 06 Mar 2026 23:49:58…

4 ժամ ago

Դեռ նման վատ խոսք չեմ մտածել․ Ինչ կասեն Փաշինյանին Արագածոտնի բնակիչները՝ եթե հանդիպեն

Դեռ նման վատ խոսք չեմ մտածել․ Ինչ կասեն Փաշինյանին Արագածոտնի բնակիչները՝ եթե հանդիպեն Fri, 06…

4 ժամ ago

Անհայտ անձը Մոլոտովի կոկտեյլներ է նետում ԱԱԾ-ի շենքի վրա

Անհայտ անձը Մոլոտովի կոկտեյլներ է նետում ԱԱԾ-ի շենքի վրա Fri, 06 Mar 2026 23:42:08 +0400…

4 ժամ ago

Երևանում տղամարդու դի հայտնաբերվել․ ինչ է հայտնի

Երևանում տղամարդու դի հայտնաբերվել․ ինչ է հայտնի Fri, 06 Mar 2026 23:36:49 +0400 Մարտի 6-ին՝…

5 ժամ ago