Անձի երկվություն

Անձի երկվություն

Fri, 06 Mar 2026 09:00:00 +0400


Կարելի է ողջ օրը ժողովրդավարությունից, լեգիտիմությունից, արդար ընտրություններից խոսել, հետո բարձր ամբիոններից հայտարարել, թե այս կամ այն ուժը չի լինելու հաջորդ խորհրդարանում: Եթե ժողովուրդն է իր քվեով որոշելու, թե ով է լինելու խորհրդարանում, ի՞նչ իրավունքով ես նման բան հայտարարում եւ ընտրություններից երեք ամիս առաջ ինչ-որ ուժերի հասցեին հակաքարոզչություն անում: Կարելի է ազատ խոսքից ու ժողովրդավարությունից խոսել եւ խորհրդարանում ի լուր աշխարհի առաջարկել, թե եկեք արգելենք լրագրողներին՝ պաշտոնական տեղեկատվությունից բացի այլ բան հրապարակելը, իսկ պաշտպանության նախարարն էլ հավանություն տա, թե, այո, եկեք նման օրինագիծ ընդունենք: Կարելի է հայտարարել, որ կայուն խաղաղություն է հաստատվել Հայաստանում, որ մեկուկես տարի սահմաններին կրակոց չկա, բանակում ոչ մի զոհ չունենք թշնամու կրակոցից, բայց պարզվի, որ այս ընթացքում թշնամին թաքուն առաջ է եկել մեր տարածքում, նոր դիրքեր գրավել, ամրաշինական աշխատանքներ իրականացրել: Եվ երբ այդ մասին ապացույցներով, քարտեզներով հրապարակեն, հայտարարել, որ դա սուտ է, եւ վերջ: Հույսը միամիտ մարդկանց հավատի վրա է․ ով հավատաց՝ հավատաց: Կարելի է մի կողմից խոսել, որ Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններ ունենք, ոչ մի խնդիր չկա, մյուս կողմից հայտարարել` «երբ հրաժարվեցինք անվտանգության երաշխավորից, դարձանք պետություն»: Կարելի է հայտարարել, թե ինստիտուցիոնալ պետություն ենք, բոլոր ինստիտուտներն աշխատում են, հետո ասել` «կառավարությունը ես եմ»: Ասում են` հարեւան երկրում սուգ է, պատերազմ է, սիրուն չէ, որ «պեռաշկի» եք ուտում, թմբուկ զարկում, 2 օր ուշ ցավակցում, ասում է` իսկ դուք ինչո՞ւ չեք հացադուլ հայտարարում, մոխիր լցնում ձեր գլխին, քուրձ հագնում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը

«Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը Fri, 06 Mar 2026 11:45:04 +0400…

9 րոպե ago

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը Fri, 06 Mar 2026…

14 րոպե ago

Ավիահարվածներ նախագահի նստավայրին և ոչ միայն․ Թեհրանում սարսափելի վիճակ է

Ավիահարվածներ նախագահի նստավայրին և ոչ միայն․ Թեհրանում սարսափելի վիճակ է Fri, 06 Mar 2026 11:30:37…

24 րոպե ago

«Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը

«Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Fri, 06 Mar 2026 11:23:07 +0400 «Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգի շուրջ…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Սպիտակը դուրս է մնացել Հայաստանի «քարտեզից»

«Հրապարակ»․ Սպիտակը դուրս է մնացել Հայաստանի «քարտեզից» Fri, 06 Mar 2026 11:15:40 +0400 Ամիսներ առաջ…

39 րոպե ago

Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս․ Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին

Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս․ Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Fri, 06 Mar 2026…

39 րոպե ago