«Հրապարակ»․ Սպիտակը դուրս է մնացել Հայաստանի «քարտեզից»

«Հրապարակ»․ Սպիտակը դուրս է մնացել Հայաստանի «քարտեզից»

Fri, 06 Mar 2026 11:15:40 +0400


Ամիսներ առաջ Սպիտակի համայնքապետ՝ ՔՊ-ական Քաջայր Նիկողոսյանը համայնքի բյուջեից մոտ 283 հազար դրամ գումար էր հատկացրել՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» կրթարշավի անցկացման նպատակով հյուրասիրություն կազմակերպելու համար: Օրեր առաջ էլ համայնքապետն իր համայնքի ամենատարեց բնակչին է պարգեւատրել՝ համայնքի բյուջեից 30 հազար 900 դրամ հատկացնելով: Համայնքապետից հետաքրքրվեցինք, թե այդ գումարների հետ կապված որոշումներն ով է կայացրել, եւ ինչու հենց 30 հազար 900 դրամ։ «Մենք գումար տալու իրավունք չունենք, բավականին ժամանակ` մոտ տարիուկես է՝ օրենքով արգելված է գումար բաժանելը, գումարը հատկացվել է նվերի համար»:

Իսկ հունվարի 26-ին համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի որոշմամբ՝ Բանակի օրվա կապակցությամբ, համայնքապետարանի արական սեռի բոլոր 66 աշխատակիցներին՝ համայնքի ղեկավարից մինչեւ պահակ, որոշվել է աշխատավարձից զատ լրավճար հատկացնել, բայց, չգիտես ինչու, շատ առատաձեռն չի եղել: Քաջայր Նիկողոսյանը Բանակի օրվա կապակցությամբ համայնքային բյուջեից ընդամենը 12 հազար 500 դրամ է ստացել, նրա տեղակալ Արտակ Մաթոսյանը՝ 13 հազար 400 եւ այլն: Մենք հետաքրքրվեցինք, թե դա ինչ գումար է: «Լրավճար ենք տվել, քանի որ Բանակի օրն էր: Սոցվճարները հանած, առձեռն բոլոր աշխատակիցները ստացել են 10 հազար դրամ: Որոշեցինք, որ մարտի 8-ի կապակցությամբ էլ իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին 10 հազար դրամ տալ»,- պատասխանեցին մեզ համայնքապետարանից:

Հիշեցնենք, որ Սպիտակ համայնքի ղեկավարն անցած տարի նարդու առաջնություն էր կազմակերպել, ինքն էլ մասնակցել ու պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել, իրեն էլ հաղթանակի համար 90 հազար դրամով պարգեւատրել: Սակայն այդ փաստը նկատել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ որոշել, որ համայնքապետն իրավունք չուներ նման բան անելու: Տեղեկացանք, որ Հանձնաժողովի որոշմամբ, քաղաքապետն 90 հազար դրամ գումարը վերադարձրել է համայնքի բյուջե:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

40 միլիոն միայն ականջակալների գծով

40 միլիոն միայն ականջակալների գծով Mon, 27 Apr 2026 20:45:51 +0400 ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը`…

11 րոպե ago

Զրկել են քաղաքացիությունից

Զրկել են քաղաքացիությունից Mon, 27 Apr 2026 20:30:14 +0400 Բահրեյնի իշխանությունները 69 անձի, այդ թվում՝…

27 րոպե ago

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Mon, 27 Apr 2026 20:15:41 +0400 Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան…

41 րոպե ago

Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ահազանգում է

Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ահազանգում է Mon, 27 Apr 2026 20:05:29 +0400 Մայիսի 22-ին…

52 րոպե ago

Հանրային միջոցառումներին կներկայանա զրահաբաճկոնով

Հանրային միջոցառումներին կներկայանա զրահաբաճկոնով Mon, 27 Apr 2026 20:00:31 +0400 Սպիտակ տանը քննարկվում է այն…

57 րոպե ago

Վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Մելքումյանը պարզաբանում է

Վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Մելքումյանը պարզաբանում է Mon, 27 Apr…

1 ժամ ago