Վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Մելքումյանը պարզաբանում է

Վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Մելքումյանը պարզաբանում է

Mon, 27 Apr 2026 19:55:03 +0400


Ի պատասխան սույն թվականի ապրիլի 27-ին «ՍիվիլՆեթ»-ի՝ «Վարկառուների իրական թիվը Հայաստանում. իրական տվյալներն ու Ծառուկյանի և Սուքիասյանի պնդումները» խորագրով հրապարակման՝ ցանկանում եմ նշել, որ ինչպեսև արձանագրել եմ վերը նշյալ հրապարակման մեջ, ՀՀ-ում վարկառուների թիվը գերազանցում է 2 մլն 400 հազարը:

Այս ցուցանիշը ներառում է ինչպես բանկերի, այնպես էլ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը: Ընդ որում, պետք է նշեմ, որ այս թվաքանակը 2021-ից հետո աճել է առնվազն 300 հազարով՝ հաշվի առնելով նաև այն, որ վարկերի նկատմամբ պահանջարկը փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև կառուցապատման ոլորտի կողմից շեշտակի աճել է:

Վարկերի ընդհանուր ծավալը վերջին 5 տարում, մասնավորապես՝ 2021-ից սկսած, 4-4,5 տրլն դրամից, 2026-ի փետրվարի դրությամբ, հասել է 8 տրլն-ից ավելին և մեր մատնանշած 7 տրլն-ից ավելի գումարը վերաբերում է 2025-ի կեսերի տվյալներին:

Փաստորեն այս թվերի համադրությունը ցույց է տալիս, որ վարկերի ծավալը ոչ միայն բացարձակ թվով է աճում, այլև՝ վարկառուների կամ որ նույնն է՝ վարկերի թվաքանակի կտրվածքով: Իսկ դա նշանակում է, որ երբ Ծառուկյանն ասում է՝ 2 մլն 450 հազար վարկառու, խոսքը վերաբերում է վարկերի միավորների թվաքանակին: Ընդ որում, պետք է ընդգծել, որ մեկ մարդը կարող է ունենալ մի քանի վարկ:

Բացի այդ, բավական է նշել, այդ 8 տրլն դրամ կազմող վարկերի ծավալում 2 տրլն-ից ավելին սպառողական վարկերն են, 2 տրլն-ից մի փոքր պակաս՝ հիփոթեքային վարկերը, և եթե մենք 2 տրլն-ից ավելի սպառողական վարկեր կազմող գումարը հարաբերենք միջին սպառողական վարկերի ծավալին, այն է՝ 1-1.5 մլն դրամ, կստանանք 1,5-2 մլն միավոր վարկ: Եթե դրան էլ ավելացնենք հարյուր հազարավոր հիփոթեքային վարկերը, ապա ակնհայտորեն հիմնավորված է Ծառուկյանի հնչեցրած վարկերի թվաքանակը: Ակնհայտ է, որ վերջին 5-6 տարում ՀՀ-ում, հատկապես Երևանում, տարեկան կառուցվել են 300-400 բարձրահարկ, բազմաբնակարան շենքեր, յուրաքանչյուրը՝ 100-200 բնակարաններով, իսկ դրանց ճնշող մեծամասնությունը գնված է հիփոթեքային վարկերով: Դրան էլ պետք է ավելացնել հիփոթեքային վարկերով ձեռք բերված այլ շենք-շինությունները: Այսպիսով, հիփոթեքային վարկ ձեռք բերողների թիվը կարող է անցնել 500,000-ը:

Հաջորդ.

Ինչ վերաբերում է ավանդների ծավալին և թվաքանակին, ապա տողերիս հեղինակը՝ ես, պատգամավոր եղած ժամանակ հեղինակել եմ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման շեմը բարձրացնելու մասին» ՀՀ օրենքները, որոնց շրջանակներում մանրակրկիտ տեղեկատվություն ունեի և ունեմ ավանդների ծավալի, կառուցվածքի և դինամիկայի վերաբերյալ վերջին 15 տարիների ընթացքում:
Մեկ բան ակնհայտ է, որ վարկ չեն վերցնում ավանդ ձևակերպելու համար. դա, համաձայնեք, խիստ անտրամաբանական կլիներ:

Ընդ որում, ՀՀ-ում ավանդատուների 98,5 տոկոսն ունի մինչև 16 մլն դրամի ավանդներ, իսկ 1,5 տոկոսը՝ դրանից ավելի խոշոր ավանդներն են: Փաստորեն, մենք տեսնում ենք, որ ավադատուները և վարկառուները տարբեր մարդիկ են՝ չնայած որոշ, ոչ մեծաթիվ համընկնումներ կարող են լինել:

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը:

Միքայել Մելքումյան
տնտեսագետ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աննախադեպ քանակի աղանդավորներ են հավաքվել Երևանում

Աննախադեպ քանակի աղանդավորներ են հավաքվել Երևանում Sun, 23 Aug 2026 13:45:59 +0400 Երևանի Մարզահամերգային համալիրում…

7 րոպե ago

Իրանը գտնվում է հզոր տնտեսական ճնշման ներքո․ Դոնալդ Թրամփ

Իրանը գտնվում է հզոր տնտեսական ճնշման ներքո․ Դոնալդ Թրամփ Sun, 23 Aug 2026 13:30:48 +0400…

22 րոպե ago

Խնդիրը «Հրապարակի» աշխատանքը խոչընդոտելն է. խոսնակի՞, թե՞ պետի իդեան է

Խնդիրը «Հրապարակի» աշխատանքը խոչընդոտելն է. խոսնակի՞, թե՞ պետի իդեան է Sun, 23 Aug 2026 13:16:30…

37 րոպե ago

«Խաղաղություն կա» թեզը պետք է ստիպել ապացուցել․ ընդդիմության առաջ դրված է շատ ավելի լուրջ խնդիր

«Խաղաղություն կա» թեզը պետք է ստիպել ապացուցել․ ընդդիմության առաջ դրված է շատ ավելի լուրջ խնդիր…

49 րոպե ago

Կանադայի դեմ մաքսային պատերազմ է սկսել

Կանադայի դեմ մաքսային պատերազմ է սկսել Sun, 23 Aug 2026 13:00:26 +0400 Միացյալ Նահանգները Կանադայի…

53 րոպե ago

ՊՆ հաստատեց․ ով է մահացած զինվորը

ՊՆ հաստատեց․ ով է մահացած զինվորը Sun, 23 Aug 2026 12:48:49 +0400 Օգոստոսի 23-ին հայտնաբերվել…

1 ժամ ago