ՔՊ-ի «սրտի օլիգարխները» հիմա էլ Աշխատավորի օրն են կազմակերպում

ՔՊ-ի «սրտի օլիգարխները» հիմա էլ Աշխատավորի օրն են կազմակերպում

Mon, 27 Apr 2026 19:45:45 +0400


Ինչպես արդեն գրել ենք, մայիսի 1-ին՝ Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ Երևանում նախատեսվում է իրականացնել մեծ շքերթ։ Շքերթը շարժվելու է Ամիրյան փողոցից դեպի Հանրապետության հրապակ։ Տեղի է ունենալու նաև տոնական համերգ՝ Արամ MP3-ի, Սրբուկի, Սարո Գևորգյանի և DJ-ների մասնակցությամբ։ Նաև ցերեկային հրավառություն կանեն և օդապարիկների թռիչք կլինի։ Միջոցառումը կազմակերպել է «Դոմինո փրոդաքշնը», որն իշխանական տոների ու հանդիսությունների սիրելի կազմակերպիչն է։

«Հրապարակ»-ին «Դոմինո փրոդաքշն»-ից հայտնեցին, որ միջոցառման վրա պետբյուջեից գումար չի ծախսվել և հովանավորներ էլ չկան։ «Ինչպես գինու փառատոնին, ամանորյա տոնավաճառին, այս դեպքում էլ ընկերություններ են լինելու, ովքեր մասնակցության դիմաց վճարելու են, ինչից էլ գոյանալու է ողջ հասույթը»,- նշեցին ընկերությունից, չմանրամասնելով, թե որ ընկերություններն են մասնակցելու և ինչ ֆորմատով։

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ այս միջոցառմանը մասնակցություն են ունենալու նաև իշխանության «սրտի» մի շարք գործարարներ։ Ի դեպ, մասնակցության համար նրանք պարտավոր են վճարել, ինչից էլ գոյանում է միջոցառման անցկացման վրա ծախսվող բյուջեն։ Մասնակցելու են Խաչատուր Սյուքասյանին պատկանող «Flyone Armenia»-ն, «Sil inshurance»-ը, Աշոտ Արսենյանի «Ջերմուկ գրուպ»-ը, Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Քենդի»-ն, որը քաղաքացու օրը Երևանում ՔՊ-ի քարոզարշավի մաս կազմող սրտիկի տեսքով թխվածքաբլիթներ էր բաժանում, Բադալյան եղբայրներին պատկանող «Ֆասթ բանկ»-ը, Նորայր Մարտիրոսյանին պատկանող «Հոմպլեքս Հիպեր Մոլը», որի բացմանը նախորդ տարի ներկա էր Նիկոլ Փաշինյանը, այնուհետև այցելեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Մասնակցելու են նաև «Երեմյան», «Արզնի», «Վեգա», «Արմենիա վայն» ընկերությունները, «Կոնվերս» և «Ակբա» բանկերը, ինչպես նաև «Թիմ տելեկոմ» և «Վիվա» կապի օպերատորները։

Ավելի վաղ գրել էինք, որ Քաղաքացու օրը՝ ապրիլի 25-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոն, որը կրկին «Դոմինո փրոդաքշն»-ն է կազմակերպել, իսկ ֆինանսավորումը իրականացնում է «Ֆասթ բանկը»։ «Վարչաբենդը» ևս մասնակցում էր։

Ի դեպ, մինչ մայիսի 1-ի տոնակատարությունները Երևանի կենտրոնում երկու այլ միջոցառումներ էլ են անցկացվելու։ Նախատեսվում է մեծ շուքով ապրիլի 29-ին նշել պարի միջազգային օրը, իսկ ապրիլի 30-ին՝ ջազի միջազգային օրը։ Փաստորեն տոների ու տոնակատարությունների պակաս առաջիկայում չենք զգալու։ Թերեւս պետք չէ զարմանալ` առջեւում ընտրություններ են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զանգվածային հարձակում՝ Մոսկվայի ուղղությամբ․ վիրավորներ կան

Զանգվածային հարձակում՝ Մոսկվայի ուղղությամբ․ վիրավորներ կան Tue, 06 Oct 2026 09:30:45 +0400 Հոկտեմբերի 5-ին, տեղի…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա

«Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա Tue, 06 Oct 2026 09:25:17 +0400 Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջ գոնե քննադատողի դերում էր, հիմա մեր մարզում դա էլ չկա

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջ գոնե քննադատողի դերում էր, հիմա մեր մարզում դա էլ չկա Tue, 06…

28 րոպե ago

Որտեղ է պետությունը

Որտեղ է պետությունը Tue, 06 Oct 2026 09:00:31 +0400 Ամեն ինչից խոսող, օրը մի քանի…

44 րոպե ago

«Հրապարակ». Եկել է ժամանակը՝ իշխանությունը Փաշինյանի ձեռքից վերցնելու

«Հրապարակ». Եկել է ժամանակը՝ իշխանությունը Փաշինյանի ձեռքից վերցնելու Tue, 06 Oct 2026 08:45:55 +0400 Մի…

58 րոպե ago

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել Tue, 06 Oct 2026 08:25:55 +0400…

1 ժամ ago