Փաշինյանի վիճակը այդքան էլ լավ չէ իրականում
Fri, 06 Mar 2026 12:35:10 +0400

ԱԺ-ում անցկացված խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը անդրադարձել է Հայաստանում հրապարակված հասարակական հարցումների արդյունքներին։
Նա նշել է, որ ընտրություններից մոտ երեք ամիս առաջ ներկայացվող սոցհարցումները չեն կարող համարվել վերջնական պատկեր քաղաքական ուժերի իրական աջակցությունը գնահատելու համար։ Մամիջանյանը մեկնաբանել է նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած վերջին հարցման արդյունքները։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ չի կարող պարզաբանել, թե ինչու է ամերիկյան ինստիտուտը հրապարակել որոշ քաղաքական ուժերի տվյալներ, սակայն չի ներկայացրել հարցման արդյունքներ Հայաստանի Հանրապետական կուսակցությունի կամ «Պատիվ ունեմ» դաշինքի վերաբերյալ։
Մամիջանյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժի առաջնային նպատակը այս պահին մեկն է՝ իշխանությունից հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա նաև նշել է, որ իշխանության ներկայացուցիչները ակտիվորեն տարածում են հրապարակված հարցումների թվերը, սակայն, ըստ նրա, դրանք ճիշտ չեն մեկնաբանում։ Մամիջանյանի պնդմամբ՝ եթե հարցման արդյունքները հաշվարկվեն սոցիոլոգիական համապատասխան բանաձևերով, ապա վարչապետի աջակցությունը իրականում չի գերազանցում 50 տոկոսը։
«Այս հարցումների արդյունքները ՔՊ-ականները ուրախ-ուրախ տարածում են, նրանք ուղղակի հարցում կարդալ չգիտեն, երբ այդ թվերը բանաձևով անցում ես անում ռեյտինգի, ապա Փաշինյանի վիճակն այդքան էլ լավ չի, 50 տոկոսից պակաս է լինում»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր