Ինչպես են վերաբերվում Ծառուկյանին միանալուն

Ինչպես են վերաբերվում Ծառուկյանին միանալուն

Fri, 06 Mar 2026 13:28:22 +0400


ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը, ինչպես հայտնի է, խորհրդարանական գալիք ընտրություններին կմասնակցի Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Ֆեյսբուքյան իր էջում նա հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 2025թ․-ի Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել է նաև այն նպատակով, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունենա։ Ըստ նրա՝ այդ ընտրությունները լավագույն օրինակն էին այն մարդկանց համար, ովքեր կարծում էին, թե ընտրություններով որևէ բան փոխել չի հաջողվելու։

«Թիմակիցներիս հետ այս օրերին եկանք այն որոշման, որ մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Ով իր հսկայական փորձով՝ համախմբվածության, համերաշխության մթնոլորտ ստեղծելով, մեծ հնարավորություններով, անձնական կապերով եղել և կմնա բոլոր ժամանակների այն քաղաքական գործիչն ու բարերարը, ով մեր երկրի մեծ ու փոքր գյուղերի ու քաղաքների հոգսով ու խնդրով ապրող ընկեր է»,- իր որոշումը մեկնաբանել էր Գրիգորյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը քիչ առաջ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով վերոնշյալին նշել է.«Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմ»-ի անդամ է, հարգանքով ենք վերաբերվում, որ միանում է Ծառուկյանին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Իրենք կողմ են իշխանության ուզուրպացիային

«Հրապարակ»․ Իրենք կողմ են իշխանության ուզուրպացիային Fri, 06 Mar 2026 09:45:58 +0400 Իշխանությունները վերջին շրջանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով