Չեմ կարծում, որ Արամ Սարգսյանն է որոշում, թե ՀՀ-ում ով է մասնակցելու ընտրությանը
Fri, 06 Mar 2026 13:35:24 +0400

Գրել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը այսօր անդրադարձել է այն խոսակցություններին, որ նրանց կուսակցությունը կարող է չգրանցվել ընտրությունների համար։ Նա քիչ արձագանքեց նաև այն իրողությանը, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կոչ է արել չգրանցել Սամվել Կարապետյանի կուսակցությունը՝ պատճառաբանելով, թե այն ռուսական պրոյեկտ է:
Կարապետյանը շեշտեց, որ չի կարծում, թե որևէ անձ՝ լինի դա պարոն Սարգսյանը կամ ուրիշը, կարող է որոշել, թե Հայաստանում ով կարող է մասնակցել ընտրություններին, ով ոչ։
«Նրա ընտանիքի հանդեպ մեր ընտանիքն ունի մեծ հարգանք: Ամենայն հարգանքով իր ընտանիքի հանդեպ, բայց չեմ կարծում, որ պարոն Արամ Սարգսյանն է որոշում, թե ՀՀ-ում ով է մասնակցելու ընտրությանը»,- պնդել է Կարապետյանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր