Տեսա՝ ինչ լուրջ գործերով էին զբաղված
Fri, 06 Mar 2026 13:43:49 +0400
Անդրադառնալով Իրանում ընթացող պատերազմին և Հայաստանի իշխանությունների արձագանքին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց.«Տեսա, որ ավտոբուսի մեջ ինչ լուրջ քննարկումներ էին գնում Իրանում տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ։ Նաև մենք մի քանի նկար տեսանք, որ մեր իշխանությունը, պարոն վարչապետը և պարոն Ազգային ժողովի նախագահը լուրջ գործերով էին զբաղված Իրանի վրա հարձակման պահին։ Վստահ եմ, որ մեր մարտահրավերներին իրենց այս պրոֆեսիոնալ պատասխանները ավելի են լավացնում մեր երկրի վիճակը»:
Նարեկ Կարապետյանը նշեց, որ այս պահին Իրանը, չնայած իր խնդիրներին, շարունակում է ունենալ աշխարհում երկրորդ կամ երրորդ հումքային նավթային պաշարները:Նրա խոսքով՝ Հայաստանը որպես զարգացող արդյունաբերական երկիր կարող է օգտվել այդ հնարավորություններից՝ գնելով իրանական հումքը, վերամշակել այն տեղում և արտահանել մրցակցային առավելությամբ, քանի որ իրանական նյութերը համեմատաբար ավելի էժան են։