Մեր դռները բաց են բոլոր կարող ուժերի, սրտացավ, սկզբունքային և հայրենասեր մարդկանց առաջ

Մեր դռները բաց են բոլոր կարող ուժերի, սրտացավ, սկզբունքային և հայրենասեր մարդկանց առաջ

Fri, 06 Mar 2026 20:41:50 +0400


Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը։ Առաջիկայում այդ շարքերն էլ ավելի են ավելանալու, կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին։ Մեր դռները բաց են բոլոր կարող ուժերի, սրտացավ, սկզբունքային և հայրենասեր մարդկանց առաջ։ Համոզված ենք՝ միայն համախմբվածությամբ և տարբեր ոլորտների փորձն ու գիտելիքը միավորելով կարելի է ձևավորել այն օրակարգը, որն իսկապես կծառայի Հայաստանի զարգացմանը։

Այս օրերին Գագիկ Ծառուկյանը շարունակում է ակտիվ հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Չնայած այս շրջանի ծանրաբեռնվածությունն իսկապես ահռելի է, նա փորձում է որևէ մեկին չնեղացնել՝ հնարավորության սահմաններում անձամբ հանդիպել, լսել և քննարկել առաջարկները։ Պատճառը պարզ է․ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ձևավորվում է սրտացավ մարդկանց գաղափարների և առաջարկությունների հիման վրա։

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող համախմբվածությունը և նրա առաջ քաշած վերկուսակցական, հանրային «Նոյյան տապան»-ի գաղափարը հայտնի շրջանակներում որոշակի ցնցումներ է առաջացրել։ Հնչող տեսակետների մի մասն անգամ դժվար է քննադատություն անվանել, քանզի ասելիքի բացակայությամբ պայմանավորված կենցաղային վիրավորանքների մակարդակի վրա է՝ տեղափոխված անձնական հարթություն։ Չեմ զլանա ու հերթական անգամ կոչ կանեմ բոլորին պահպանել քաղաքական խոսույթի կոռեկտության սահմանները։ Իսկ եթե այդ սահմանները խախտվեն, ապա ապակենտրոն հակազդեցությունը կլինի անխուսափելի ու նման խոսույթով հանդես եկողներին հասկանալի լեզվով։ Սա՝ ի գիտություն։

Մենք ուշի ուշով հետևում ենք տարբեր «մայրցամաքների» կողմից իրականացվող և հայ հանրությանը հրամցվող սոցիոլոգիական հարցումներին և ուզում ենք ասել՝ իրականությունը միանգամայն այլ է: Մենք շատ լավ տիրապետում ենք հանրային տրամադրություններին։ Այնպես որ, բոլորին հորդորում ենք չփորձել տարբեր պատվիրատուների կողմից «պատվերով համերգի» սկզբունքներին համապատասխանող սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը:

Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արջը հարձակվել է գյուղացու վրա․ նա մահացել է

Արջը հարձակվել է գյուղացու վրա․ նա մահացել է Tue, 08 Sep 2026 00:30:11 +0400 Արջը…

2 ժամ ago

Կամուրջներն ու ավտոմայրուղիները կմասնավորեցվեն

Կամուրջներն ու ավտոմայրուղիները կմասնավորեցվեն Tue, 08 Sep 2026 00:00:55 +0400 Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել…

3 ժամ ago

Երկու լեգենդ հանդես կգան միասին

Երկու լեգենդ հանդես կգան միասին Mon, 07 Sep 2026 23:45:34 +0400 Լեգենդար ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուն…

3 ժամ ago

Խարդախության համար դատապարտված փաստաբանը դիմել է դատարան

Խարդախության համար դատապարտված փաստաբանը դիմել է դատարան Mon, 07 Sep 2026 23:30:59 +0400 Ռուսաստանցի էթնիկ…

3 ժամ ago

Հաշմանդամություն ունեցող անձանց գումարները կրճատում են, որ բանակի ծախսերն ավելացնեն

Հաշմանդամություն ունեցող անձանց գումարները կրճատում են, որ բանակի ծախսերն ավելացնեն Mon, 07 Sep 2026 23:30:03…

3 ժամ ago

Դիլիջանի համայնքապետարանն իր սեփական հայհոյախոսն ունի

Դիլիջանի համայնքապետարանն իր սեփական հայհոյախոսն ունի Mon, 07 Sep 2026 23:16:22 +0400 Ֆեսբուքում կիսվել եմ…

3 ժամ ago