Բնակելի շենքերը հրետակոծվում են, Թեհրանում լսվում են պայթյուններ
Fri, 06 Mar 2026 14:00:36 +0400
Մարտի 6-ի առավոտյան Թեհրանում կրկին պայթյուններ են լսվել։
Համապատասխան կադրերը տարածվել են լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի կողմից։
Իրանական հեռուստատեսությունը պնդում է, որ հարվածներ են հասցվել բնակելի շենքերին։
Նշվում է նաև, որ Իրանի հարվածները առաջիկա օրերին ավելի ինտենսիվ և լայնածավալ կդառնան։
Հնարավոր ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։
Հիշեցնենք, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունը շարունակվում է փետրվարի 28-ից։