Հետաձգել են Խամենեիի իրավահաջորդի նշանակումը․ ի՞նչ սպառնալիք կա

Հետաձգել են Խամենեիի իրավահաջորդի նշանակումը․ ի՞նչ սպառնալիք կա

Fri, 06 Mar 2026 15:30:44 +0400


Իրանը հետաձգել է Իրանի սպանված գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի իրավահաջորդի նշանակումը։

Այս մասին հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով երկու իրանցի պաշտոնյաների։ Ըստ նրանց՝ որոշումը կայացվել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի նոր գերագույն առաջնորդի սպանության սպառնալիքներից հետո։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իրանի ցանկացած նոր առաջնորդ իսրայելական բանակի կողմից «վերացման անվերապահ թիրախ» կդառնա։

Միաժամանակ, Իրանի ժամանակավոր կառավարման խորհուրդը փորձագետների խորհրդի ժողով անցկացնելու և չորրորդ նիստի ընթացքում գերագույն առաջնորդին ներկայացնելու ծրագիր է մշակել։ Այս մասին էլ հայտնում է Tasnim գործակալությունը։ Ժողովի և նոր գերագույն առաջնորդի ներկայացման ժամկետները չեն նշվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարո’ն Փաշինյան, շատ խառն եք, նյարդերը տեղի են տալիս, կարո՞ղ է իշխանություն չեք կարողանում պահել

Պարո’ն Փաշինյան, շատ խառն եք, նյարդերը տեղի են տալիս, կարո՞ղ է իշխանություն չեք կարողանում պահել…

7 րոպե ago

Սիրուն ուլիկ, ցինիկ գալյիկ¹

Սիրուն ուլիկ, ցինիկ գալյիկ¹ Wed, 18 Nov 2026 19:45:16 +0400 Նուբարաշենի (նախկին Սովետաշեն) ակադեմիական (արդարադատական…

8 րոպե ago

Հայաստանի Գավաթ․ հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը

Հայաստանի Գավաթ․ հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը Wed, 18 Nov 2026 19:33:12 +0400 Նոյեմբերի 18-ին…

21 րոպե ago

Telegram-ի համահիմնադիրն առաջին անգամ ամուսնացել է

Telegram-ի համահիմնադիրն առաջին անգամ ամուսնացել է Wed, 18 Nov 2026 19:30:05 +0400 Telegram-ի համահիմնադիր Նիկոլայ…

24 րոպե ago

Հայաստանը նորից նահանջել է FIFA-ի վարկանիշային աղյուսակում

Հայաստանը նորից նահանջել է FIFA-ի վարկանիշային աղյուսակում Wed, 18 Nov 2026 19:29:37 +0400 Ֆուտբոլի միջազգային…

24 րոպե ago

Ալիևի հետ ես պիտի թուղթ ստորագրեմ

Ալիևի հետ ես պիտի թուղթ ստորագրեմ Wed, 18 Nov 2026 19:22:50 +0400 Հայաստանի նկատմամբ արտաքին…

31 րոպե ago