Արշակ Սրբազանը հենց այն հոգևորականն է, ով անզիջում պայքարում է հայկական շահի համար և առանց երկմտանքի ասում է ճշմարտությունը. Հարություն Աղա-Սարգսյան

Արշակ Սրբազանը հենց այն հոգևորականն է, ով անզիջում պայքարում է հայկական շահի համար և առանց երկմտանքի ասում է ճշմարտությունը. Հարություն Աղա-Սարգսյան

Fri, 06 Mar 2026 15:45:39 +0400


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արշակ Սրբազանի ազատ արձակման կապակցությամբ։

Հայտարարության մեջ ասվում է.

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի անունից ողջունում եմ Արշակ Սրբազանի կալանքից ազատ արձակումը՝ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման հիմքով։

Արշակ Սրբազանը մեր Եկեղեցու այն սպասավորներից է, որի ծառայությունը միշտ եղել է ոչ թե պահի հարմարության, այլ հավատքի խորքի մեջ։ Նա մշտապես պաշտպանել է Հայոց Եկեղեցին հավատքով և ճշմարտությամբ՝ առանց աղմուկի, բայց ամուր կեցվածքով, առանց շեղվելու, բայց նաև առանց ատելության։ Նրա խոսքը եղել է արքեպիսկոպոսի խոսք՝ ծանր ու պատասխանատու, և միաժամանակ՝ մարդկային խոսք՝ ուղիղ, պարզ, առանց կեղծ փայլի։

Սրբազանի արժանիքը հենց այն է, որ իր խոսքը երբեք չի մնում միայն խոսք։ Նրա գործը չի շեղվում իր ասածից, և նրա ասածը չի հակասում իր արածին։ Այդ համընկնումը հազվադեպ է մեր օրերում, և հենց դրա համար էլ նրա ներկայությունն ու դիրքորոշումը շատերի համար դարձել են վստահության հենարան, իսկ մյուսների համար՝ ջղաձգման պատճառ։ Նա իր արժեքներով չի վաճառվում, իր համոզմունքներով չի նահանջում, իր պատասխանատվությունից չի փախչում։

Արշակ Սրբազանը հենց այն հոգևորականն է, ով անզիջում կանգնած է հայկական շահի և ազգային արժանապատվության պաշտպանության դիրքերում ու առանց երկմտանքի հնչեցնում է ճշմարտությունը։ Ծիծեռնակաբերդում նա հստակ հայտարարեց․ «Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի»։

Մենք վստահ ենք՝ Արշակ Սրբազանի ուժը միայն բնավորության կոշտություն չէ։ Դա հոգևոր ամրություն է՝ ստացած աղոթքի մեջ, կրած՝ ծառայության մեջ, պահված՝ խղճի առաջ։ Եվ այդ ուժը նաև զուտ տղամարդկային է՝ կանգնել սեփական խոսքի տակ, պատասխան տալ սեփական բառերի համար, չդառնալ պահի շահերի ենթակա, չփոխել ճշմարտությունը «հարմար» լինելու համար։

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու Եկեղեցու պաշտպանությունը իրավական, արժանապատիվ և համերաշխ ճանապարհով։ Կոչ ենք անում մեր ժողովրդին պահպանել սթափություն ու միասնականություն, չտրվել իշխանությունների սադրանքներին, չթուլացնել մեր ներքին դիմադրողականությունը և մշտապես պահել աչքի առաջ մի պարզ ճշմարտություն՝ երբ Եկեղեցին թուլանում է, թուլանում է նաև մեր ինքնության ողնաշարը։

Թող Տերը զորացնի Արշակ Սրբազանին իր ծառայության մեջ, խաղաղություն տա մեր ժողովրդի հոգուն, և իմաստություն՝ բոլորին, ովքեր պարտավոր են ծառայել արդարությանը։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը խոստովանեց՝ ՌԴ-ի հետ ավելի «լավ» ենք, քան՝ ՆԱՏՕ–ի

Թրամփը խոստովանեց՝ ՌԴ-ի հետ ավելի «լավ» ենք, քան՝ ՆԱՏՕ–ի Thu, 02 Apr 2026 12:30:52 +0400…

4 րոպե ago

2016-ին բոլորը գիտեին իրենց անելիքը, 2020-ին՝ ոչ

2016-ին բոլորը գիտեին իրենց անելիքը, 2020-ին՝ ոչ Thu, 02 Apr 2026 12:29:54 +0400 ԱԺ «Հայաստան»…

5 րոպե ago

Սա նշանակում է՝ ընտրության պահը մոտենում է

Սա նշանակում է՝ ընտրության պահը մոտենում է Thu, 02 Apr 2026 12:25:45 +0400 Կրեմլում տեղի…

9 րոպե ago

Զսպող մեխանիզմները վերանում են

Զսպող մեխանիզմները վերանում են Thu, 02 Apr 2026 12:23:55 +0400 Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում են…

11 րոպե ago

Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է ՀՀ–ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը

Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է ՀՀ–ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը Thu, 02 Apr 2026 12:23:07 +0400 Ռոսսելխոզնադզորի ղեկավար…

11 րոպե ago

Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի

Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի Thu, 02…

33 րոպե ago