«Ժենգյալով հացը»՝ Լոս-Անջելեսում
Fri, 06 Mar 2026 18:30:48 +0400
The New York Times-ի համաձայն, Արցախի եւ Սյունիքի ավանդական կերակրատեսակ համարվող «Ժենգյալով հացը» համարվում է մեկն այն 25 կերակրատեսակներից, որոնք պետք է պարտադիր համտեսել՝ Լոս-Անջելես այցելելիս։ Պարբերականը խորհուրդ է տալիս այցելել 2019 թվականին բացված Zhengyalov Hatz ռեստորան, որը գտնվում է Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում եւ համտեսել «հնագույն բաղադրատոմոսով պատրաստված հացի եւ 12 տեսակի ուտելի բույսերի համադրությամբ պատրաստված կերակրատեսակը»։
Michelin-ի ուշադրությանն արժանացած ռեստորանն հայտնի է ոչ միայն իր թարմ ու համեղ «ֆիրմային» ուտելիքով, այլ նաեւ մթնոլորտով։ Ինտերյերը հիշեցնում է հին Երեւանը, սրահում հնչում է հայկական երաժշտություն, որը հատուկ տրամադրություն է ստեղծում, ասված է հոդվածում։