Բռնապետի վախերը

Բռնապետի վախերը

Fri, 06 Mar 2026 19:15:00 +0400


Բաքվի բռնապետը հերթական ստորացուցիչ հայտարարությունն է արել մեր հասցեին: Բռունցք թափահարելով՝ ասել է, թե իրենց թշնամիները միշտ պետք է վախենան Ադրբեջանից: Առաջին հերթին նկատի է ունեցել, իհարկե, հայաստանցիներիս: Կարծում եմ, որ իրականում դա կարելի է վերագրել միայն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին ու նրա շրջապատին, իսկ մյուս հայաստանցիների մեջ այդ վախը ներմուծվել է արհեստականորեն՝ նախապես պլանավորված պատերազմով կամ, ավելի ճիշտ՝ դրա պարտությամբ: Այդ հարցում մեր լրագրող Հոխիկյանի ու հրեա բլոգեր Լապշինի ականջները կանչեն: Արհեստականորենի վկայությունն է նաեւ Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակը: Եվ Փաշինյան Նիկոլի իշխանությունից ազատվելուց հետո այն անպայման դուրս կմղվի մեր միջից: Դրա հետ միասին դուրս կմղվի նաեւ արժանապատվությունը կորցրած ապրելուն համակերպվելը:

Իսկ եթե այդ հարցը դիտարկենք խորությամբ, ապա կարելի է նկատել, որ հենց Իլհամն է վախենում հայ ժողովրդից ու այդ վախը հոգեբանորեն փորձում է հաղթահարել մեզ ուղղված նման հայտարարություններով ու Փաշինյան Նիկոլին անընդհատ ստորացնելով եւ նրա միջոցով ստորացնելով նաեւ մեզ: Իսկ դա դժվար չէ նկատելը, երբ դիտարկում ենք նրա գործողությունները 44-օրյա պատերազմից հետո: Առաջին․ Հայաստանի արեւելյան սահմանին հինգ թե վեց զորամաս կառուցելը, ինչպես նաեւ՝ հայաստանյան տարածքներում բարձունքներ գրավելը՝ իր ռազմավարական դիրքերն ամրապնդելու նպատակով, ինչը, ըստ Արման Թաթոյանի, շարունակվել է նաեւ 2025-ին՝ ՀՀ սուվերեն տարածքում կոմունիկացիաներ ու թաքստոցներ կառուցելով: Հասկանալի է, որ վաղը դա կարող է վերածվել նաեւ հարձակման հարմար զինադաշտի (պլացդարմի), եթե, իհարկե, նման հնարավորություն ընձեռվի թշնամուն: Երկրորդ, ինչն ավելի կարեւոր է, Թուրքիայի հետ միասնական զինված ուժերի վերաբերյալ պայմանագիր կնքելը:

Կարող է զարմանալի թվալ, թե ինչու պետք է վախենա Բաքվի բռնապետը, եթե նա, իր ասելով, վերջին 80 տարում կրել է աշխարհի ամենամեծ հաղթանակներից մեկը, որն իրենց, այսպես ասած, հայրենական պատերազմում հաղթանակ է տարել զավթիչների նկատմամբ՝ նրանց վռնդելով Ադրբեջանի տարածքից: Որին որպես հաղթանակած եւ ուժեղ նախագահ է ընդունել ԱՄՆ նախագահ Թրամփը, եւ որն անընդհատ սպառնում է, որ ամբողջությամբ կվերականգնի նաեւ ադրբեջանական պատմական հայրենիքը: Այդ ամենը, իհարկե, հեքիաթ է, եւ սխալ քայլ անելու դեպքում շարունակ փոփոխվող աշխարհում վերջինիս հաղթանակը հանգիստ կարող է վերածվել պարտության: Ու հենց այդ պատճառով նա չի համարձակվել շատ խորանալ հայաստանյան տարածքում՝ օգտագործելով Փաշինյանի վարչապետությամբ իրեն ընձեռված հիանալի հնարավորությունը: Ու որպեսզի իր վախը հանկարծ չվերածվի իրականության, նա ամեն ինչ անում է, որպեսզի վարչապետի պաշտոնը չկորցնի Փաշինյանը, այն անձը, որն իր նախկին քաղաքացիական կնոջ հետ գեներացրել է հայաստանյան թուլությունն ու դարձել այդ թուլության «պահեստապետն» ու պաշտպանողը: Իսկ Հակոբյան Աննայի առումով հիշենք 10 հազարից ավելի հայ դասալիքների մասին նրա ֆեյսբուքյան գրառումը:
ՀԳ. Ինչ վերաբերում է Նախիջեւանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքերի հայտնվելուն, դա հերքվել է Իրանի ԶՈՒ ԳՇ-ի կողմից: Եթե դա ճիշտ է, ապա, ենթադրաբար, դրա նպատակն Իրանի պարտության դեպքում հիմնավորում սարքելն է՝ ադրբեջանցիներով բնակեցված երկրի հյուսիսային ու արեւմտյան մասերը զավթելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները

«Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Sun,…

3 րոպե ago

Եկեղեցում ահաբեկչություն իրականացրածներին դատապարտել են մահապատժի

Եկեղեցում ահաբեկչություն իրականացրածներին դատապարտել են մահապատժի Sun, 15 Nov 2026 22:00:33 +0400 Հորդանանի դատարանում մահապատժի…

12 րոպե ago

Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր

Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Sun, 15 Nov 2026 21:59:05 +0400…

13 րոպե ago

Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին

Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Sun, 15 Nov 2026 21:49:34 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի…

23 րոպե ago

Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի

Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Sun, 15 Nov 2026 21:42:52 +0400 Իրանցի գիտնականներին…

29 րոպե ago

Թռիչքը հետաձգվել է ուղեւորի հայտարարության պատճառով

Թռիչքը հետաձգվել է ուղեւորի հայտարարության պատճառով Sun, 15 Nov 2026 21:30:44 +0400 Վոլգոգրադից Մոսկվա չվերթն…

42 րոպե ago